Ղալիբաֆ․ Իրանը վճռականորեն պաշտպանեց իր հողն ու ժողովրդին
Ժնևում կայացած Աշխարհի խորհրդարանների խոսնակների վեցերորդ համաժողովում ունեցած ելույթում, Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Սիոնիստական ռեժիմի և նրա կողմնակիցների դեմ ուղղված քննադատական ելույթում, միջազգային հանրությանը կոչ է արել լուրջ գործողություններ ձեռնարկել «Իսրայելի հանցագործությունների դեմ»:
Ղալիբաֆն անդրադարձել է Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին հարձակմանը՝ այն որակելով որպես քաղաքական բանակցությունների ընթացքում տեղի ունեցած բացահայտ ագրեսիա։ Նա ընդգծել է, որ Իրանը հավատարիմ էր երկխոսությանը, սակայն հարձակվողները շրջեցին բանակցությունների սեղանը։
Նա ասել է․ «Ի պատասխան այդ ագրեսիայի՝ Իրանը վճռականորեն պաշտպանեց իր տարածքն ու ժողովրդին»։
Նա նաև քննադատել է միջազգային կառույցներին, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը և ՄԱԿ-ին, Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման կապակցությամբ անգործության և լռության համար՝ ասելով, որ այդ կառույցները դարձել են գործիքներ որոշ երկրների ձեռքում։
Ղալիբաֆը Գազայում ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես մարդկության դեմ հանցագործության կատարյալ օրինակ և ասել. «Այսօր Գազան աշխարհագրական կետ չէ, այլ մարդկային խղճի փորձության կենտրոն»։
Անդրադառնալով Իսրայելի հարձակումների ժամանակ ավելի քան 60 հազար պաղեստինցիների, հիմնականում կանանց և երեխաների սպանությանը, Ղալիբաֆն ասել է, որ սիոնիստները սովն ու քաղցը օգտագործում են որպես զանգվածային ոչնչացման զենք։
Նա զգուշացրել է, որ Սիոնիստական ռեժիմի անպատժելիությունը ոչ միայն կասկածի տակ է դնում միջազգային համակարգի օրինականությունը, այլև ագրեսորներին թույլ է տալիս շարունակել իրենց հանցագործությունները։
Իրանի խորհրդարանի նապխագահը հավելել է․ «Խաղաղապահ կառույցները լռում են ագրեսիայի առջև, իսկ արդարադատության մեխանիզմները մեղադրում են զոհերին և պաշտպանում ագրեսորներին»։
Ղալիբաֆը միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Իսրայելին և նրա կողմնակիցներին։ Այս ելույթը կարելի է համարել վերջին ամիսներին միջազգային ֆորումներում Իրանի ամենակարևոր դիվանագիտական դիրքորոշումներից մեկը։