Ինչո՞ւ ամերիկացիների երիտասարդ սերունդը այլևս չի սիրում Իսրայելին
-
Ինչո՞ւ ամերիկացիների երիտասարդ սերունդը այլևս չի սիրում Իսրայելին
Pars Today - Մինչև մի քանի տասնամյակ առաջ ԱՄՆ-ում Իսրայելին աջակցելը ոչ միայն քաղաքական դիրքորոշում էր, այլև շատ քաղաքացիների ազգային ինքնության մի մասը։ Քաղաքական, լրատվական և ակադեմիական շրջանակներում Իսրայելին հավատարմությունը համարվում էր ամերիկյան ընդհանուր արժեքներից մեկը։ Սակայն այսօր նույն հասարակությունը տեսնում է ,որ այս մոտեցման մեջ խորը ճեղքվածք է առաջացել հատկապես երիտասարդ սերնդի շրջանում։
Հարցումների տվյալները, վերլուծական զեկույցները և նույնիսկ այսօրվա Ամերիկայում լրատվամիջոցների միջավայրը վկայում են երիտասարդների շրջանում Իսրայելի ժողովրդականության արագ «անկման» մասին։ Այս փոփոխությունը պարզապես հասարակական կարծիքի փոփոխություն չէ, այլ լայնածավալ զարթոնքի և տասնամյակների վաղեմի պաշտոնական պատումների վերանայման նշան է։
Հարվարդ և Հարիս ինստիտուտների 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման համաձայն՝ 18-ից 24 տարեկան երիտասարդ ամերիկացիների կեսից ավելին կարծում էր, որ Գազայի ճգնաժամի լուծումը կարող է լինել միայն Իսրայելի գոյության ավարտի և պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով։ Այս առումով, Pew հետազոտական կենտրոնը, 2024 թվականի ապրիլին հրապարակած զեկույցում հստակ ցույց տվեց, որ 18-ից 29 տարեկան երիտասարդ ամերիկացիների միայն 14%-ն է աջակցում Իսրայելին, մինչդեռ 33%-ը բացահայտորեն համակրանք է հայտնում պաղեստինյան ժողովրդի նկատմամբ։
Բայց ինչո՞ւ է երիտասարդ ամերիկացիների շրջանում նման շրջադարձ տեղի ունեցել։ Պատասխանը թաքնված է լրատվական, սոցիալական, քաղաքական և բարոյական զարգացումների բազմաթիվ շերտերում։ Նախ, սոցիալական ցանցերի՝ որպես ոչ պաշտոնական, բայց հզոր լրատվամիջոցների ի հայտ գալը հնարավորություն է տվել ուղղակիորեն հասանելիություն ունենալ իրողություններին։ Այլևս գոյություն չունեն գերիշխող հոսանքների միակողմանի լրատվամիջոցների ֆիլտրեր։ Այսօրվա ամերիկացի դեռահասներն ու երիտասարդները տեսնում են ցենզուրայի չենթարկված մահացած երեխաների, ավերված տների և պաղեստինցի մայրերի արցունքների պատկերներ։
Երբ ճշմարտությունը հասնում է լսարանի աչքերին ու հոգիներին, հիմնական լրատվամիջոցների քարոզչական նարատիվներն այլևս չունեն անցյալի համոզելու ուժը։ Twitter-ի, Instagram-ի, TikTok-ի և YouTube-ի նման հարթակներն այժմ դարձել են տեղեկատվական գրաքննության դեմ իրական մարտադաշտ։ Գազայի և այլ օկուպացված տարածքների ժողովրդի ձայները բջջային հեռախոսներով և ոչ-պրոֆեսիոնալ տեսախցիկներով, փոխանցվել են համաշխարհային լսարանին և ազդել Արևմուտքի երիտասարդ սերնդի խղճի վրա։
Այս աննախադեպ մեդիա զարթոնքը նաև հիմք է հանդիսացել ամերիկյան համալսարաններում հակասիոնիստական ուսանողական շարժումների ձևավորման համար։ Զանգվածային ցույցերը, ուսանողական գործադուլները և Իսրայելի հետ կապված ընկերություններում համալսարանական ներդրումների դեմ պայքարը, երիտասարդ հասարակական կարծիքի խորը և երկարատև վերափոխման հստակ նշաններ են։
Մյուս կողմից, Ամերիկայում փոփոխվող քաղաքական մթնոլորտը նույնպես արագացրել է այս գործընթացը։ Նույնիսկ երիտասարդ հանրապետականների շրջանում (որոնք սովորաբար համարվում են Իսրայելի հավատարիմ կողմնակիցներ) միայն 28%-ն է աջակցում այս ռեժիմին, մինչդեռ երիտասարդ դեմոկրատների 47%-ը համաձայն է պաղեստինյան ժողովրդի հետ։ Այս մոտեցումը ոչ միայն աշխարհաքաղաքական է, այլև բարոյական և ինքնության վրա հիմնված։