Թրամփի միջանցքի կողմերն ու հետևանքները
Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո (2020թ.), Ադրբեջանի հանրապետությունը չնայած տարածքային ամբողջականության հասնելուն, առանձին կամ համատեղ մոտ հիսուն զորավարժություն է անցկացրել իր եղբայրների (Իսրայել, Թուրքիա և Պակիստան) հետ՝ ռազմական սպառնալիքների միջոցով կեղծ Զանգեզուրի միջանցքը ստանալու համար: Հայաստանի կառավարությունը նույնպես օգտագործել է այս ռազմական սպառնալիքները որպես արդարացում՝ համոզելու հայ հասարակական կարծիքին զիջել միջանցքը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Իրանը կեղծ Զանգեզուրի միջանցքի իրականացման միակ խոչընդոտն է, այն բանից հետո, երբ Բաքուն և Անկարան չկարողացան ուղղակիորեն վերացնել Իրանի հզոև խոչընդոտը ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի իրականացմանառջև, նրանք փորձեցին ուղղակիորեն ներգրավել այս հարցում կուլիսներում գտնվող գործող անձանց, մասնավորապես՝ Անգլիային և Միացյալ Նահանգներին: Թրամփի միջանցքի գաղափարը Էրդողանի առաջարկն է, որը բարձրացվել է Փաշինյանի 2025 թվականի հունիսի 20-ին Թուրքիա կատարած այցի ժամանակ և առաջին անգամ հայտարարվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի կողմից, ապա ԱՄՆ-ի կողմից փոխանցվել է Հայաստանին:
Թրամփի միջանցքը նույն ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքն է կամ կեղծ Զանգեզուրի միջանցքը, որը հետապնդում է աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական և աշխարհամշակութային նպատակներ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ: Այս միջանցքի իրականացումը արագացնելու և Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի խոչընդոտը վերացնելու համար երկու երկրները՝ Թուրքիան և Ադրբեջանը, փորձեցին կապել Դոնալդ Թրամփի անձնական շահերն ու նախասիրությունները այս միջանցքի հետ, ուստի առաջարկելով շնորհել Նոբելյան խաղաղության մրցանակը նրան, միջանցքը Թրամփի անունով կոչեցին, և Թրամփի հետ կապված ընկերությունները պետք է երկարաժամկետ ներդրումներ կատարեն այս ծրագրում։
ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության առաջնորդների յոթ կետանոց հայտարարության առաջին պարբերությունում նշվում է, որ Բաքուն և Երևանը կշարունակեն իրենց լրացուցիչ ջանքերը՝ ապագայում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վերջնականապես հաստատելու համար. սա նշանակում է, որ երկու կողմերը ստորագրել են միայն համաձայնեցված կետերի վերաբերյալ շրջանակային փաստաթուղթ, իսկ առաջնորդների կողմից ստորագրվելիք «խաղաղության պայմանագիրը» դեռևս վերջնականապես չի հաստատվել: Որոշ անհամաձայնության կետեր մնում են, այդ թվում՝ հայ ռազմագերիների հարցը, սահմանազատման մեթոդը, Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը և հայերի Ղարաբաղ վերադառնալու իրավունքը։
Հայաստանում և տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ Իրանում և Ռուսաստանում հասարակական կարծիքի գրգռումից խուսափելու համար «Միջանցք» բառը չի օգտագործվել «Միջանցք՝ միջազգային խաղաղության և անվտանգության համար» փաստաթղթում, և միևնույն ժամանակ շեշտվել են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի իրավասությունը այս երթուղու նկատմամբ և կառավարման հավասարությունը համատեղ կոնսորցիումում: Այնուամենայնիվ, անգլոսաքսոնական ճակատի վերջնական և չհայտարարված ծրագիրն է ստեղծել մոտ վեց կիլոմետր լայնությամբ և մոտ 43 կիլոմետր երկարությամբ միջանցք և իր հողն ու տարածքը փոխանցել Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին՝ ամերիկա-հայաստանյան կոնսորցիումի քողի ներքո: Այս կապակցությամբ Միացյալ Նահանգները և Հայաստանը նախատեսում են առանձին փաստաթուղթ ստորագրել:
Իրանը դեմ չէ հաղորդակցության գծերի շրջափակման բնականոն վերացմանը, իհարկե, Կովկասում համապարփակ կերպով, բայց աշխարհաքաղաքական փոփոխություններ առաջացնող ցանկացած միջանցք կխաթարի Իրանի կողմից Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի իրավական ճանաչումը:
Ադրբեջանի Հանրապետությունն արդեն դարձել է հակաիրանական, հակառուսական և հակաչինական առանցքի էներգամատակարարման բազան: Բաքուն մատակարարում է Իսրայելի նավթի, սիրիական գազի և ուկրաինական նավթի ու գազի ավելի քան 60%-ը։
Եթե Թրամփի միջանցքը, որի փաստաթղթերը ստորագրվել են Թրամփի կողմից Պուտինին Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու կամ ավելի շատ պատժամիջոցներ ընդունելու վերջնաժամկետի օրը, կյանքի կոչվի, ռուսները կվտարվեն Կովկասից, և ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք կմտնի նոր փուլ։