ԻԻՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ
ԻԻՀ ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ Թեհրանն ուշադիր հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի հետ։
Հայտարարության մեջ, ողջունելով երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը, նվշում է, որ դա կարևոր քայլ է՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ։
Իրանը նաև մտահոգություն է հայտնել ցանկացած արտաքին միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ, հատկապես ընդհանուր սահմանների մոտ, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։
Իրանը հայտարարել է, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և նոր ուղիներիս տեղծումը կարող են նպաստել տարածաշրջանի ժողովուրդներիի կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը, երբ դա արվում է փոխադարձ շահերի, երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի հիման վրա և առանց արտաքին միջամտության։
Թեհրանը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ շարունակել կառուցողական համագործակցությունը թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ, հատկապես տարածաշրջանային մեխանիզմների միջոցով, ինչպիսին է «3+3»-ը՝ տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը և տնտեսական զարգացումը պահպանելու համար։