Բաղայի․ Բացասական կարծրատիպերը հիմք դարձան Իրանի դեմ պատժամիջոցների և պատերազմի համար
https://parstoday.ir/hy/news/iran-i249166-Բաղայի_Բացասական_կարծրատիպերը_հիմք_դարձան_Իրանի_դեմ_պատժամիջոցների_և_պատերազմի_համար
Իրանի ԱԳն խոսնակը, քննադատելով երկրի դեմ բացասական պատկերացումների ձևավորումը, ասել է․ «Քաղաքական և իրանաֆոբիայի վրա հիմնված կարծրատիպերը վերջին տասնամյակների ընթացքում հանգեցրել են Իրանի հեղիւնակության վարկաբեկմանը և հիմք են ստեղծել երկրի դեմ պատժամիջոցների ու պատերազմի արդարացման համար»։
(last modified 2026-08-19T12:43:17+00:00 )
Օգոստոս 19, 2026 16:12 Asia/Tehran
  • Բաղայի․ Բացասական կարծրատիպերը հիմք դարձան Իրանի դեմ պատժամիջոցների և պատերազմի համար

Իրանի ԱԳն խոսնակը, քննադատելով երկրի դեմ բացասական պատկերացումների ձևավորումը, ասել է․ «Քաղաքական և իրանաֆոբիայի վրա հիմնված կարծրատիպերը վերջին տասնամյակների ընթացքում հանգեցրել են Իրանի հեղիւնակության վարկաբեկմանը և հիմք են ստեղծել երկրի դեմ պատժամիջոցների ու պատերազմի արդարացման համար»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով ISNA-ին, Իսմայիլ Բաղային «12-օրյա պատերազմը և Իրանի «ազգային բրենդի» հարցը» գրքի շնորհանդեսի ժամանակ նշել է․ «Վերջին մեկուկես տարվա պարտադրված պատերազմները բացահայտեցին Իրանի ժողովրդի երկարամյա մշակութային և քաղաքակրթական ժառանգության բնույթը»։
Նա հավելել է․ «Միջուկային հարցի, մարդու իրավունքների, ահաբեկչությանն աջակցության և Իրանի քաղաքական կառուցվածքի վերաբերյալ պնդումները տարիներ շարունակ վերարտադրվել են միջազգային մակարդակում և Իրանի մասին սխալ պատկեր ստեղծելով՝ հիմք են ապահովել հասարակական կարծիքը մոլորեցնելու, քաղաքական ճնշումները, պատժամիջոցներն ու պատերազմն արդարացնելու համար։
Բաղային ասել է․ «Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ այդ պատմույթներից շատերը իրականությունից հեռու են, և Իրանը տեխնոլոգիաների, ռազմական կարողությունների, դիվանագիտության և մեդիա դիսկուրսի ոլորտներում ցուցադրել է իր ներուժը»։
Անդրադառնալով պատերազմի ընթացքում իրանական հասարակության արձագանքին, Բաղային ընդգծել է, որ Իրանը ապագայում, անկասկած, ավելի հզոր է լինելու։