Մինսկի խմբի լուծարման որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին
https://parstoday.ir/hy/news/world-i236286-Մինսկի_խմբի_լուծարման_որոշումը_սպասվում_է_սեպտեմբերի_1_ին
ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 11-ին հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը սկսվել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2025 13:49 Asia/Tehran
  • Մինսկի խմբի լուծարման որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին

ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 11-ին հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը սկսվել է։

 ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները լուծարելու որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին։ Ադրբեջանական APA-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը\` մեկնաբանելով Իլհամ Ալիևի վաշինգտոնյան այցը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման վերաբերյալ դիմումը տարածվել է ԵԱՀԿ երկրների շրջանում, և ակնկալվում է, որ այդ հարցով որոշում կկայացվի սեպտեմբերի 1-ին»,- ասել է նա։
Բայրամովը նաև նշել է, որ մինչև ընթացիկ տարվա հունվար Հայաստանն անհամաձայնություններ ուներ խաղաղության համաձայնագրի որոշ կետերի հետ։
«Հայաստանը մասնավորապես չէր ընդունում այն կետերը, որոնք վերաբերում էին հայցերը դատարաններից հետ կանչելուն և սահմանին երրորդ ուժերի տեղակայում թույլ չտալուն»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։