Բաքուն ակնկալում է Սահմանադրության փոփոխություն խաղաղության համաձայնագրի համար
https://parstoday.ir/hy/news/world-i236298-Բաքուն_ակնկալում_է_Սահմանադրության_փոփոխություն_խաղաղության_համաձայնագրի_համար
Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Հայաստանի Սահմանադրությունը և «լիովին կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»,-ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահի Վաշինգտոն կատարած այցի արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2025 05:29 Asia/Tehran
  • Բաքուն ակնկալում է Սահմանադրության փոփոխություն խաղաղության համաձայնագրի համար

Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Հայաստանի Սահմանադրությունը և «լիովին կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»,-ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահի Վաշինգտոն կատարած այցի արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նաև նշել է, որ Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրում «հատկապես ընդգծվում է Նախիջևանի հետ անխոչընդոտ հաղորդակցության կարևորությունը՝ որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»։
«Զանգեզուրի միջանցքը, որի մի մասը կանցնի Հայաստանի տարածքով, կապահովի անխափան հաղորդակցություն Ադրբեջանի ներսում և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիա։ Այդ նախագիծը միաժամանակ կընդլայնի տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային հնարավորությունները»,- ասել է Բայրամովը։