Թրամփն ընդդեմ Մոդիի.  ԱՄՆ-ի կողմից Հնդկաստանի դեմ սակագնային պատերազմի հետևանքները 
https://parstoday.ir/hy/news/world-i236372-Թրամփն_ընդդեմ_Մոդիի._ԱՄՆ_ի_կողմից_Հնդկաստանի_դեմ_սակագնային_պատերազմի_հետևանքները
ԱՄՆ նախագահի հրամանով օգոստոսի 27-ից  Հնդկաստանից ներմուծվող բոլոր ապրանքների վրա սահմանել է մոտ 50% մաքսատուրք։ Հայտարարվել է, որ սակագնի կեսը «պատիժ» է՝ ռուսական նավթը գնելու համար։ Հնդկաստանի դեմ նոր սակագներն ԱՄՆ-ն որպես գործիք է օգտագործում առևտրից դուրս նպատակներով, այդ թվում՝ Ռուսաստանի հետ էներգետիկ գործարքներ կատարող երկրների վրա ճնշում գործադրելու համար
(last modified 2025-09-18T14:41:00+00:00 )
Օգոստոս 28, 2025 16:33 Asia/Tehran
  • Թրամփն ընդդեմ Մոդիի.  ԱՄՆ-ի կողմից Հնդկաստանի դեմ սակագնային պատերազմի հետևանքները
    Թրամփն ընդդեմ Մոդիի. ԱՄՆ-ի կողմից Հնդկաստանի դեմ սակագնային պատերազմի հետևանքները

ԱՄՆ նախագահի հրամանով օգոստոսի 27-ից  Հնդկաստանից ներմուծվող բոլոր ապրանքների վրա սահմանել է մոտ 50% մաքսատուրք։ Հայտարարվել է, որ սակագնի կեսը «պատիժ» է՝ ռուսական նավթը գնելու համար։ Հնդկաստանի դեմ նոր սակագներն ԱՄՆ-ն որպես գործիք է օգտագործում առևտրից դուրս նպատակներով, այդ թվում՝ Ռուսաստանի հետ էներգետիկ գործարքներ կատարող երկրների վրա ճնշում գործադրելու համար

 Pars Today-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը իր ամենախիստ սակագնային միջոցառումներից մեկը կիրառել է Միացյալ Նահանգների հետ լայն տնտեսական կապեր ունեցող երկրի դեմ։ Վերլուծաբանների կարծիքով, այս որոշումը կարող է վնասել Հնդկաստանի արտահանմանը (դեղագործական արտադրանքից և թանկարժեք քարերից մինչև տեքստիլ և մեքենաներ) և խոչընդոտել երկրի ֆոնդային շուկայում արտասահմանյան ներդրումները։ 

Թրամփը և Մուդին

 

Հնդկաստանից ներմուծվող ապրանքների մաքասատուրքերի բարձրացումը կարող է խաթարել վերջին տարիներին ամերիկյան ներմուծողների ռազմավարությունը՝ արտադրությունը Չինաստանից Հնդկաստան տեղափոխելու համար։ Հնդկաստանն այժմ դարձել է Թրամփի սակագնային պատերազմի հիմնական թիրախը։ Վերջին շաբաթներին 50 տոկոս մաքսատուրքի կիրառման գործընթացն արագացել է։ Հուլիսի 30-ին Թրամփը հայտարարեց հնդկական ապրանքների վրա 25 տոկոս սակագին սահմանելու մասին,  օգոստոսի 6-ին, սակայն, նա կրկին հայտարարեց, որ օգոստոսի 27-ից այդ թվին կավելանա ևս 25 տոկոս՝ Ռուսաստանից նավթի շարունակական գնումների պատճառով։ Սպիտակ տունը հայտարարել է, որ երկրորդ 25 տոկոսը «երկրորդական սակագներ» են, որպեսզի Մոսկվայի համար դժվար լինի նավթային եկամուտներին հասանելիությունը։
Հնդկաստանը կոշտ է արձագանքել ԱՄՆ-ի այս քայլին, որը սրել է լարվածությունը Վաշինգտոնի և Նյու Դելիի միջև։ Ջոն Բոլթոնը, որը Թրամփի առաջին ժամկետի ընթացքում ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդականն էր, կարծում է, որ Հնդկաստանը «խորը վրդովմունք» է զգում Թրամփի սակագների և պատժամիջոցների սպառնալիքների թիրախ լինելու համար, մինչդեռ Ռուսաստանի և Չինաստանի վրա ճնշումը պակաս է։ Բոլթոնը հավելել է. «Որքան Հնդկաստանը մեկուսացված է, այնքան վատթարանալու են Նյու Դելիի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները»։
Հաղորդվում է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վերջին շաբաթների ընթացքում չորս անգամ հրաժարվել է պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազանգերին: ԱՄՆ-Հնդկաստան հարաբերությունները, կարծես, վատթարանում են: Մինչ երկու կառավարություններն էլ նախկինում հարաբերությունները բնութագրել էին որպես «21-րդ դարի ամենակարևոր գործընկերությունը», և Թրամփը, կարծես, փնտրում էր լարվածությունը նվազեցնելու լուծում,  հեռախոսազանգին չպատասխանելու Մոդիի որոշումը նրան զայրացրել է: Նշվում է, որ Մոդիի որոշումը  կապված է այն մտահոգությունների հետ, որ ԱՄՆ նախագահը կարող է խեղաթյուրել բանակցությունների արդյունքները, հատկապես Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների զգայուն հարցի շուրջ: Թրամփը բազմիցս պնդել է, որ առևտրային ճնշում գործադրելով կանխել է Հնդկաստանի և Պակիստանի միջև միջուկային հակամարտությունը, ինչը Հնդկաստանի կառավարությունը հերքել է:
ԱՄՆ-ի կողմից նոր՝ բարձր մաքսատուրքերի սահմանումը քաղաքական լուրջ հետևանքներ կունենա  Հնդկաստանի ներսում: Առանց Թրամփի կամ մաքսատուրքերի մասին ուղղակիորեն հիշատակելու, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ կառավարության առաջնահերթությունը «փոքր բիզնեսին, խանութներին և ֆերմերներին աջակցելն է» և ասել. «Անկախ ճնշումներից, Հնդկաստանը կհաղթի»: 
Նա ասել է, որ Հնդկաստանը կարող է վերականգնել իր տնտեսական կախվածությունը և դիվերսիֆիկացնել իր գործընկերներին՝ Չինաստանից և Ճապոնիայից մինչև Եվրոպա: Սա  նշանակում է, որ Հնդկաստանը վճռակամ է՝ դիմակայելու ԱՄՆ սակագնային ճնշմանը և վերանայելու իր հարաբերությունները աշխարհի այլ խոշոր տնտեսությունների, մասնավորապես՝ Չինաստանի և Եվրամիության, ինչպես նաև այնպիսի հիմնական տարածաշրջանների հետ, ինչպիսիք են Արևելյան Ասիան և Արևմտյան Ասիան, ինչպես նաև Լատինական Ամերիկան։