Ինչո՞ւ է Ռուսատսանն անօրինական համարում «Ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու Եվրոպայի որոշումը
ՌԴ ԱԳՆ-ն կոշտ է արձագանքել է «Ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու՝ Եվորեռյակի որոշմանն, այն անվանելով անօրինական գործողություն։ Այս դիրքորոշումը, ՀԳՀԾ-ի պատմության և վերջին զարգացումների համատեքստում, ունի կարևոր կողմեր, որոնք պահանջում են ավելի մանրամասն ուսումնասիրություն։
ՀԳՀԾ-ի սկզբունքների և իրավական մեխանիզմների խախտում
Ռուսաստանն ընդգծել է, որ Եվրոպայի գործողությունները հակասում են ՀԳՀԾ-ի և Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի սկզբունքներին: ՀԳՀԾ-ի 36-րդ հոդվածը նախատեսում է վեճերի լուծման հատուկ մեխանիզմ և Համատեղ հանձնաժողովը համարում է բողոքների և վեճերի քննարկման հիմնական մարմինը: Բացի այդ, 2231 բանաձևի 11-րդ հոդվածի համաձայն, պատժամիջոցների ցանկացած վերականգնում պետք է տեղի ունենա վեճերի լուծման և պաշտոնական վերանայման ընթացակարգերի ավարտից հետո: Մոսկվան կարծում է, որ այս մեխանիզմը շրջանցելով՝ Եվրոպան փաստացի խախտել է «համաձայնագրի շրջանակներում վեճերը լուծելու սկզբունքը և ընտրել է Իրանի վրա ճնշում գործադրելու քաղաքական կարճ ճանապարհ՝ իրավական ուղի ընտրելու փոխարեն:
Եվրոպայի անհիմն պնդումները և նախկին համաձայնագրերի անտեսումը
Ռուսաստանի տեսանկյունից, Եվրոպան խոսում է վերականգնման ակտիվացման մասին՝ առանց նույնիսկ անցնելու այս գործընթացի ամենահիմնական փուլերը: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 2020 թվականի հունվարին չի ստեղծվել ՀՀԾ-ի համատեղ հանձնաժողովը, որը պետք է քններ տարաձայնությունները, և վեճերի լուծման մեխանիզմը չի ակտիվացել: Սակայն եվրոպական երկրները պնդում են, որ օգտագործվել են բոլոր անհրաժեշտ ուղիները: Մոսկվայի կարծիքով, այս պնդումները հիմնված են քաղաքական հաշվարկների և Իրանի վրա ճնշումը մեծացնելու փորձի, այլ ոչ թե իրավական իրականության վրա:
Իրանն ազնվորեն իրականացրել է ՀԳՀԾ-ն
Ռուսաստանի դիրքորոշման մշտական առանցքներից մեկն Իրանի կողմից ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու շեշտադրումն է: Մոսկվան բազմիցս հիշեցրել է, որ Իրանը հավատարիմ է մնացել իր միջուկային պարտավորություններին նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից, և Միջազգային ատոմային էներգիայի գործակալության բազմաթիվ զեկույցներ հաստատել են այդ փաստը: Ռուսաստանի կարծիքով, այս փաստի անտեսումը և Իրանի գործողությունների աղավաղված պատկերի ներկայացումը Եվրոպայի քաղաքական և կողմնակալ մոտեցման նշան է, որը հիմնված չէ օբյեկտիվ փաստերի վրա։
Արևմտյան երկրների պատասխանատվությունը և ՀԳՀԾ-ի իրականացման խոչընդոտները
Ռուսաստանը ՀԳՀԾ-ի իրականացման հետ կապված խնդիրները վերագրում է ոչ թե Իրանի, այլ Արևմուտքի գործողություններին: Մոսկվայի կարծիքով՝ եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները կանխել են համաձայնագրի վերակենդանացումը՝ նոր ճնշում գործադրելով և հրաժարվելով կատարել իրենց պարտավորությունները: Նույնիսկ այն ժամանակ, երբ 2022թ․ դեկտեմբերին Իրանը հայտարարեց ՀԳՀԾ-ն լիովին իրականացնելու իր պատրաստակամության մասին, արևմտյան երկրները կասեցրեցին գործընթացը: Հետևաբար, Ռուսաստանի տեսանկյունից, եվրոպական երկրները ոչ միայն պատասխանատու են ներկայիս փակուղու համար, այլև չեն կարող արդարացնել պատժամիջոցների վերադարձը այդ խնդիրների պատրվակով:
Հնարավոր բացասական հետևանքներ և եվրոպական վերանայման անհրաժեշտություն
Ռուսաստանը զգուշացրել է, որ Եվրոպայի գործողությունները ոչ միայն կսրեն լարվածությունը, այլև կարող են անդառնալի հետևանքներ ունենալ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Մոսկվայի կարծիքով, «Ձգանի մեխանիզմի» ակտիվացումը ավելի շատ կվնասի միջուկային բանակցություններին և միջազգային հարաբերություններում անվստահության մթնոլորտ կստեղծի: Ռուսաստանը կոչ է անում Եվրոպային վերանայել իր որոշումները և վերադառնալ իրավական ուղուն, հակառակ դեպքում ճգնաժամի սրման ռիսկը և դիվանագիտական լուծման հնարավորությունը կմեծանան:
Ռուսաստանի տեսանկյունից, Իրանի նկատմամբ Անվտանգության խորհրդի պատժամիջոցները վերականգնելու Եվրոպայի գործողությունները զուրկ են իրավական լեգիտիմությունից և հակասում են ՀԳՀԾ-ով սահմանված մեխանիզմներին: Ու թեև Իրանը հավատարմորեն կատարել է իր պարտավորությունների մեծ մասը, Եվրոպան վարում է քաղաքական և կողմնակալ գործընթաց՝ անտեսելով այս փաստը և շրջանցելով Համատեղ հանձնաժողովը: Այդ պատճառով Ռուսաստանը կարծում է, որ այս որոշումը ոչ միայն չի օգնի լուծել միջուկային ճգնաժամը, այլև կստեղծի հետագա բարդություններ միջազգային հարաբերություններում: