Արդյո՞ք Եվրոպան օգտագործեց իր վերջին խաղաքարտը Իրանի դեմ
Pars Today -« Foreign Policy» թերթը վերջերս անդրադարձել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի կողմից Իրանի դեմ ձգանի մեխանիզմի ակտիվացմանը և իր հրապարակած հոդվածում կասկածներ է հայտնել այս քայլի հաջողության վերաբերյալ։ Ձգանի մեխանիզմի ակտիվացումը, որը հայտնի է «snapback» անվամբ, նշանակում է Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնում։
Այնուամենայնիվ, «Foreign Policy» թերթը նշել է, որ պատժամիջոցների վերականգնումը հիմնականում խորհրդանշական կլինի, և ինչպես ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները, Իրանի տնտեսության վրա դրանց իրական ազդեցություն ունենալու կարողությունը սահմանափակ է։ Չնայած Ռուսաստանը և Չինաստանը չեն կարողանում կանխել այս պատժամիջոցների կիրառումը, սակայն նրանք ունեն դրանք խափանելու կարողություն։
Այդ քայլերից հետո Իրանը չհամաձայնեց պատժամիջոցների վերականգնումը վեցամսյա կասեցման դիմաց՝ միջուկային օբյեկտներին անսահմանափակ հասանելիություն ունենալու իրավունք տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին և պարզել 400 կիլոգրամ հարստացված ուրանի գտնվելու վայրը։ Իրանը նաև մերժել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետ կապված դիմումները։
Երեք եվրոպական երկրները հույս ունեն օգտագործել այս վերջին ճնշման խաղաքարտը,որպեսզի կարողանան Իրանի դիրքորոշումը փոխել, բայց, թվում է թե, այդ ջանքերը զուր են անցնելու։
Նշենք,որ հինգշաբթի օրը Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան ակտիվացրին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերականգնման գործընթացը, որը կոչվում է «snapback»: Երեք եվրոպական երկրները, որոնք հայտնի են որպես Եվրոեռյակ, բոլորն էլ 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի կողմեր էին, որը նպատակ ուներ վերացնել պատժամիջոցները՝ Իրանի միջուկային ծրագրի զարգացումը սահմանափակելու դիմաց, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին դուրս եկավ այդ պայմանագրից: