Ուկրաինայում Rapid Trident ուկրաինա-ամերիկյան զորավարժություններ են սկսվել
https://parstoday.ir/hy/news/world-i23644-Ուկրաինայում_rapid_trident_ուկրաինա_ամերիկյան_զորավարժություններ_են_սկսվել
Ուկրաինայի Լվովի մարզի Յավորովի զորավարժարանի տարածքում սկսվել են Rapid Trident-2016 ուկրաինա-ամերիկյան ընդգրկուն զինավարժանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2016 13:05 Asia/Tehran
  • Ուկրաինայում Rapid Trident ուկրաինա-ամերիկյան զորավարժություններ են սկսվել

Ուկրաինայի Լվովի մարզի Յավորովի զորավարժարանի տարածքում սկսվել են Rapid Trident-2016 ուկրաինա-ամերիկյան ընդգրկուն զինավարժանքները:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում՝ ճշտելով, որ զինավարժանքներին, որոնք կտեւեն մինչեւ հուլիսի 8-ը, մասնակցում են 1800 զինծառայողներ աշխարհի 14 երկրներից:

«Զորավարժություններում կներգրավվեն զրահատեխնիկա եւ բանակային օդուժ, կանցկացվեն հրազենով ուսումնական հրաձգություններ: Ուկրաինացի զինվորականներին իրենց փորձը կփոխանցեն գործընկերներն առավելապես ՆԱՏՕ-ի անդամ երկրներից»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, գրել Է ՏԱՍՍ-ը: