Բաքվում Իրանի դեսպանատունը հերքել է Հայաստանում Իրանի դեսպանի դեմ ուղղված մեղադրանքները
https://parstoday.ir/hy/news/world-i236456-Բաքվում_Իրանի_դեսպանատունը_հերքել_է_Հայաստանում_Իրանի_դեսպանի_դեմ_ուղղված_մեղադրանքները
Բաքվում ԻԻՀ դեսպանատան մամուլի ծառայությունն արձագանքելով «Ախար» լրատվական կայքում հրապարակված հոդվածի պնդումներին, հերքել է Հայաստանում Իրանի դեսպանի դեմ ուղղված մեղադրանքները։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 31, 2025 07:34 Asia/Tehran
  • Բաքվում Իրանի դեսպանատունը հերքել է Հայաստանում Իրանի դեսպանի դեմ ուղղված մեղադրանքները

Բաքվում ԻԻՀ դեսպանատան մամուլի ծառայությունն արձագանքելով «Ախար» լրատվական կայքում հրապարակված հոդվածի պնդումներին, հերքել է Հայաստանում Իրանի դեսպանի դեմ ուղղված մեղադրանքները։

Այս մասին հաղորդում է ABNA լրատվական գործակալությունը։ «Ախար» լրատվական կայքին ուղղված՝ դեսպանատան մամուլի գրասենյակի  նամակում նշվել է, որ հոդվածում ներառված մեղադրանքները, որոնք ուղղված են Հայաստանում ԻԻՀ դեսպանի դեմ և վերաբերվում են  ղարաբաղցի անջատողականներին աջակցությանը կամ Հայաստանի կառավարությանը զենք մատակարարելուն,  անհիմն և կեղծ են։
Դեսպանատան մամուլի գրասենյակը ևս մեկ անգամ հիշեցրել է Իրանի  սկզբունքային դիրքորոշումը՝ կապված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և Ադրբեջանի  տարածքային ամբողջականության վերականգնմանը աջակցելու հետո , հավելելով, որ հոդվաշում նշված տեղեկատվությունը ենթարդությունների արդյունք է։
Նշենք, որ ավելի վաղ․ ադրբեջանական «Ախար» լրատվական կայքը հրապարակել էր հոդված, որում, անդրադառնալով Հայաստանում ԻԻՀ դեսպան  Մեհդի Սոբհանիի առաքելության ավարտին, հեղինակը պնդել էր, թր իրանցի դիվանագետը աջակցել է ղարաբաղի անջատողական շարժմանը։ Կայքն անդրադարձել էր նաև  Իրանի կողմից Հայաստանին ռազմական աջակցության երաշխիքին, մասնավորապես՝ զենքի մատակարարմանը։