Փաշինյանը հանդիպել է Սի Ցզինպինի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i236462-Փաշինյանը_հանդիպել_է_Սի_Ցզինպինի_հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում, հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2025 06:40 Asia/Tehran
  • Փաշինյանը հանդիպել է Սի Ցզինպինի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում, հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ։

Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք առնչվում են հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Տյանձզին՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը կանցկացվի Տյանձզինում օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ը։

Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայանալիք միջոցառումներին։