Պուտինը Սի Ծինփինի հետ քննարկել է Ռուսաստան-ԱՄՆ շփումները
https://parstoday.ir/hy/news/world-i236496-Պուտինը_Սի_Ծինփինի_հետ_քննարկել_է_Ռուսաստան_ԱՄՆ_շփումները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ քննարկել է ռուս-ամերիկյան վերջին շփումները: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ավելի վաղ ՌԴ նախագահը և ՉԺՀ նախագահը «ոտքի վրա» կարճ շփվել էին ՇՀԿ գագաթնաժողովին ժամանած պատվիրակությունների ղեկավարների հետ լուսանկարվելուց առաջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2025 03:22 Asia/Tehran
  • Պուտինը Սի Ծինփինի հետ քննարկել է Ռուսաստան-ԱՄՆ շփումները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ քննարկել է ռուս-ամերիկյան վերջին շփումները: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ավելի վաղ ՌԴ նախագահը և ՉԺՀ նախագահը «ոտքի վրա» կարճ շփվել էին ՇՀԿ գագաթնաժողովին ժամանած պատվիրակությունների ղեկավարների հետ լուսանկարվելուց առաջ։

«Մեր նախագահը նախ շփվել է, իհարկե, ՉԺՀ նախագահի հետ․․ Քննարկվել են ամերիկացիների հետ մեր վերջին շփումները»,-լրագրողներին ասել է Ուշակովը։
2025 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը։
Չինաստան են ժամանել մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ղեկավարները։