Ամերիկացի վերլուծաբան. Իրանը երբեք չի հանձնվի ԱՄՆ-ի ճնշմանը
Pars Today - Կոլումբիայի համալսարանի տնտեսագետ, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը, անդրադառնալով Իսրայելի կողմից Իրանի դեմ 12-օրյա պատերազմին, ասաց. «Այս պատերազմի արդյունքներից մեկը ԻԻՀ հրթիռային կարողությունների բացահայտումն ու Իսրայելի պաշտպանական համակարգերի մեջ ներթափանցումն էր, որի օրինակ է Վեյցմանի ինստիտուտի վրա հարձակումը»։
Press TV-ին տված հարցազրույցում Սաքսը քննադատել է երեք եվրոպական երկրների դիրքորոշումները և ընդգծել է, որ Եվրոպան պետք է ավելի ռացիոնալ մոտեցում ունենա Իրանի նկատմամբ։ Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները խախտել է ՀԳՀԾ-ն և, չնայած Իրանի դիվանագիտական ջանքերին, Վաշինգտոնն ու Թել Ավիվը կրկին ընտրել են պատերազմի ուղին, իսկ Եվրոպան անարդարացիորեն մեղադրել է Իրանին։
Ամերիկացի վերլուծաբանի կարծիքով՝ ձգանի մեխանիզմի ակտիվացումը միայն կմերձեցնի Իրանին ոչ արևմտյան տերություններին՝ ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը և BRICS-ի անդամները։ Նա եվրոպացիներին անվանեց «Ամերիկայի ստրուկներ» և Արևմուտքի երկակի քաղաքականությունը համարել է դիվանագիտության լուրջ խոչընդոտ։
Սաքսը շեշտեց, որ Արևմտյան Ասիայում խաղաղությունը հնարավոր է միայն փոխադարձ հարգանքի և քաղաքական լուծման հիման վրա։ ԱՄՆ-ին անվանելով դիվանագիտության ամենամեծ խոչընդոտը նա հավելեց, որ համաշխարհային ճնշումը պետք է կենտրոնանա Վաշինգտոնի վրա, որպեսզի նա դադարեցնի անվերապահորեն աջակցել Իսրայելի ագրեսիային։
Համալսարանի պրոֆեսորը եզրափակելով զգուշացրեց, որ աշխարհը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի դադարեցնելու՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրականացվող ցեղասպանությունը, սովը և պատերազմ հրահրող գործողությունները։