Ինչպե՞ս Ամերիկան հագավ գաղութատիրության նոր զգեստը
Pars Today - Եվրամիությունը կոչ է արել Միացյալ Նահանգներին վերանայել պաղեստինյան դիվանագիտական առաքելությանը վիզաներ տրամադրելու որոշումը: Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը շեշտել է, որ ԵՄ ԱԳ նախարարները կոչ են արել Վաշինգտոնին չխոչընդոտել պաղեստինյան ներկայացուցիչների ներկայությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից առաջ:
ԱՄՆ նոր որոշման համաձայն, կարգելվի Պաղեստինի ազատագրման կազմակերպության կողմից տրված անձանց անձնագրերի համար ստանալ բուժման, կրթության, ընտանեկան այցելությունների կամ գործնական նպատակներով վիզաներ: Սահմանափակումը չի վերաբերում երկքաղաքացիություն ունեցողներին կամ նախկինում ԱՄՆ վիզաներ ունեցած անձանց: Վաշինգտոնը նախկինում ևս դեմ էր պաղեստինցի պաշտոնյաներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար վիզաներ տրամադրելուն:
«Nation» կայքը վերլուծության մեջ գրել է. «ԱՄՆ-ի գործողությունները կրկին բացահայտեցին «ազատ աշխարհի առաջնորդության» իրենց հավակնության երեսպաշտական բնույթը: Մի ազգին ՄԱԿ-ում ներկայացվածությունից զրկելը հիշեցնում է գաղութատիրական ամբարտավանությունը, որը դարեր շարունակ պարտադրվել է բնիկ ժողովուրդներին: Այս գործողությունը ոչ միայն բացահայտ անարդարություն է, այլև արհամարհանք ժողովրդավարության և խաղաղության ենթադրյալ արժեքների նկատմամբ»:
Զեկույցում ընդգծվում է, որ միջազգային հանրությունն այլևս չի խաբվում Վաշինգտոնի հռետորաբանությամբ։ Բարձրաձայն կարգախոսների հետևում թաքնված է իշխանության ամրապնդման, հողերի զավթման և էթնիկ զտումների իրական օրակարգը: Գաղութատիրությունը նոր կերպարանքով, վաղ թե ուշ խայտառակ է լինելու համաշխարհային հասարակական կարծիքի զարթոնքի միջոցով։