Երևանն ու Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» հարցում տարաձայնություններ չունեն. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i236552-Երևանն_ու_Բաքուն_Զանգեզուրի_միջանցքի_հարցում_տարաձայնություններ_չունեն._Էրդողան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարաբերությունների կարգավորման հարցում միասնական դիրքորոշում ունեն, Ադրբեջանն ու Հայաստանը տարաձայնություններ չունեն նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ խոսելով Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումների տպավորությունների մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2025 12:34 Asia/Tehran
  • Երևանն ու Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» հարցում տարաձայնություններ չունեն. Էրդողան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարաբերությունների կարգավորման հարցում միասնական դիրքորոշում ունեն, Ադրբեջանն ու Հայաստանը տարաձայնություններ չունեն նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ խոսելով Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումների տպավորությունների մասին։

Նրա խոսքով` վաշինգտոնյան պայմանավորվածությունները զգալիորեն արագացրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Ես հանգամանալից բանակցություններ եմ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնուհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ... երկրները հիմնականում հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել եզրափակիչ կետին», - Թուրքիայի նախագահի խոսքերն են մեջբերում տեղական ԶԼՄ-ները։
Նա հայտարարել է, որ խաղաղության հաստատմամբ տարածաշրջանում կակտիվանան ցամաքային և երկաթուղիները, կբացվեն սահմանային անցակետերը։