Մասուդ Փեզեշքիան․ Ձգանի մեխանիզմը երկակի ստանդարտի օրինակ է
https://parstoday.ir/hy/news/world-i236558-Մասուդ_Փեզեշքիան_Ձգանի_մեխանիզմը_երկակի_ստանդարտի_օրինակ_է
Pars Today- Անդրադառնալով որոշ երկրների կողմից ձգանի մեխանիզմն ակտիվացնելու ջանքերին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը դա համարել է երկակի ստանդարտների հստակ օրինակ և ասել. «Նրանք, ովքեր իրենք են խախտել ՀԳՀԾ-ն, այժմ մեղադրում են Իրանին իր պարտավորությունները խախտելու մեջ»։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Սեպտեմբեր 03, 2025 03:25 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը
    Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը

Pars Today- Անդրադառնալով որոշ երկրների կողմից ձգանի մեխանիզմն ակտիվացնելու ջանքերին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը դա համարել է երկակի ստանդարտների հստակ օրինակ և ասել. «Նրանք, ովքեր իրենք են խախտել ՀԳՀԾ-ն, այժմ մեղադրում են Իրանին իր պարտավորությունները խախտելու մեջ»։

Երեքշաբթի կեսօրին, Չինաստան կատարած այցի ժամանակ,  այդ երկրի Կենտրոնական հեռուստատեսությանը (CCTV) տված հանգամանալի հարցազրույցում, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն ի պատասխան ձգանի մեխանիզմի ակտիվացման վերաբերյալ հարցին, ասել է. «Միակողմանիությունը սատարող երկրների կողմից կիրառվող և հետապնդվող այս հարցը երկակի ստանդարտների օրինակ է։ Նույն նրանք, ովքեր խախտել են ՀԳՀԾ համաձայնագիրը, այժմ պնդում են, որ Իրանը չի կատարում իր պարտավորությունները»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշել  է. «Շատ կարևոր է ներգրավել այն երկրների աջակցությունը, որոնք Չինաստանի կողքին են միակողմանիությանը դիմակայելու հարցում, և  չպետք է թույլ տալ, որ ամբողջատիրական երկրների մաքսիմալիստական պահանջները, դաժան պատժամիջոցների կիրառման նման քաղաքականության միջոցով, այս երկրներին շեղեն այս ուղուց»։