Ինչպե՞ս է Վենեսուելան դիմակայելու ԱՄՆ-ի կողմից իր ինքնիշխանության խախտմանը
Արձագանքելով ԱՄՆ նախագահի սպառնալիքներին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ոչ մի ճնշում կամ հարձակում, նույնիսկ հրթիռ, չի ստիպի երկրին նահանջել։ Նա Վաշինգտոնի ներկայիս գործողություններն անվանել է վերջին հարյուր տարվա ամենամեծ սպառնալիքը և ընդգծել Վենեսուելայի զինված ուժերի պատրաստակամությունը՝ պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մադուրոյին մեղադրել էր թմրավաճառության կարտել ղեկավարելու մեջ և 50 միլիոն դոլար պարգև էր սահմանել նրան բռնելու համար: Այդ հայտարարությունից հետո Կարիբյան ծովի հարավում տեղակայվեց յոթ ամերիկյան ռազմանավ՝ 4 ահզար 500 զինծառայողով, երեք կառավարվող հրթիռային ականակիր և մեկ հարձակողական սուզանավ:
Արձագանքելով ԱՄՆ-ի գործողություններին, Վենեսուելայի զինված ուժերը բերվեցին մարտական պատրաստվածության վիճակի: Պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը զգուշացրեց, որ ցանկացած ռազմական ագրեսիա կստանա վճռական պատասխան:
Վերլուծաբանների կարծիքով՝ այս լարվածությունը Լատինական Ամերիկայում գերիշխելու և Մոնրոյի դոկտրինային վերադառնալու՝ Վաշինգտոնի երկարատև քաղաքականության շարունակությունն է: Վերջին տարիներին ԱՄՆ-ն փորձել է խիստ քաղաքական և տնտեսական պատժամիջոցների միջոցով է տապալել Մադուրոյի կառավարությունը՝ աջակցելով ընդդիմությանը և փորձելով օրինականացնել այլընտրանքային կառավարությունը, բայց ձախողվել է:
Չնայած ճնշմանը՝ Վենեսուելայի կառավարությունն ու ժողովուրդը կարևորում են քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության պահպանումը՝ հենվելով Բոլիվարյան հեղափոխության ժառանգության վրա: Պաշտպանության նախարարի խոսքով՝ իմպերիալիստական շրջափակումը ոչ միայն չի խոչընդոտել դիմադրությանը, այլև ամրապնդել է ազգային գիտակցությունն ու համախմբվածությունը:
Այս դիրքորոշումը ցույց է տալիս, որ Կարակասը մտադիր է ամեն գնով դիմադրել Վաշինգտոնի գերիշխող քաղաքականությանը։