Ամերիկյան լրատվամիջոցներ. «Գուցե Թրամփն իսկապես պարզապես հիմա՞ր է
https://parstoday.ir/hy/news/world-i236578-Ամերիկյան_լրատվամիջոցներ._Գուցե_Թրամփն_իսկապես_պարզապես_հիմա_ր_է
Ամերիկյան HuffPost թերթը «Գուցե Թրամփն իսկապես պարզապես հիմա՞ր է» վերնագրով հոդվածում գրել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումները հիմնված չեն որևէ կոնկրետ գաղափարախոսության վրա, այլ նրա սխալ պատկերացումների և անհիմն ինքնավստահության վրա, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ԱՄՆ-ի ու աշխարհի համար»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2025 06:20 Asia/Tehran
  • Ամերիկյան լրատվամիջոցներ. «Գուցե Թրամփն իսկապես պարզապես հիմա՞ր է

Ամերիկյան HuffPost թերթը «Գուցե Թրամփն իսկապես պարզապես հիմա՞ր է» վերնագրով հոդվածում գրել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումները հիմնված չեն որևէ կոնկրետ գաղափարախոսության վրա, այլ նրա սխալ պատկերացումների և անհիմն ինքնավստահության վրա, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ԱՄՆ-ի ու աշխարհի համար»։

Հիշեցնելով Թրամփի չմտածված որոշումների մասին, թեթը օրինակ է բերում  պաշտոնավարումից ընդամենը 10 օր անց Լոս Անջելեսի հրդեհները վերահսկելու համար Սիեռա Նևադա լեռների ջրամբարներից միլիարդավոր գալոն ջուր բաց թողնելու Թրամփի հրամանը, հավելելով, որ ջուրը ոչ միայն չհասավ Լոս Անջելես, այլ մեծացրեց ջրհեղեղների և ավերածությունների ռիսկը։
HuffPost-ը գրում է, որ նման գործողություններն ավելի շատ քարոզչական նպատակ են հետապնդում, քան իրական քաղաքականություն: Մասնագետների կարծիքով, այս մակերեսային տեսակետը հստակ տեսանելի էր նաև տնտեսության մեջ, այդ թվում՝ Թրամփի սխալ համոզմունքը, որ մաքսատուրքերի ֆինանսական բեռը ընկնում է օտարերկրյա երկրների, այլ ոչ թե ամերիկացի սպառողների վրա, ինչի հետևանքով ֆերմերները և արտադրողները ճնշման են ենթարկվում։ 
Հղում անելով Թրամփի նախկին գործընկերներին, թերթը նրան նկարագրում է որպես «անտեղյակ և մտավորապես անտարբեր»։ 
Ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, որ Թրամփը չի տարբերումը ճշմարտությունը ստից։ Պաշտպանության նախկին նախարար Ջեյմս Մեթիսը նույնպես նրան նկարագրել է որպես «դպրոցական»։ Այն ժամանակվա պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը   նրան անվանել է «լիակատար հիմար»։
HuffPost-ը եզրակացնում է, որ ԱՄՆ նախագահի որոշումները ավելի շատ հիմնված են շրջապատի մարդկանց ասեկոսեների և անձնական խորհուրդների վրա, քան հետախուզական զեկույցների, ինչը Թրամփի անտեղյակությունը դարձնում է Միացյալ Նահանգների համար լուրջ սպառնալիք։