Իրանի դեսպանը Բրիտանիայում. Snapback-ի ակտիվացումն անօրինական է
https://parstoday.ir/hy/news/world-i236596-Իրանի_դեսպանը_Բրիտանիայում._snapback_ի_ակտիվացումն_անօրինական_է
Pars Today - Բրիտանիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը երեք եվրոպական երկրների կողմից Snapback մեխանիզմի ակտիվացման գործողությունը համարել է անօրինական և ընդգծել է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ դիրքորոշումը այս գործընթացին ընդդիմանալու հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2025 12:06 Asia/Tehran
  • Իրանի դեսպանը Բրիտանիայում. Snapback-ի ակտիվացումն անօրինական է

Pars Today - Բրիտանիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը երեք եվրոպական երկրների կողմից Snapback մեխանիզմի ակտիվացման գործողությունը համարել է անօրինական և ընդգծել է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ դիրքորոշումը այս գործընթացին ընդդիմանալու հարցում։

Բրիտանիայում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Մուսավին երկրի փոխարտգործնախարար Համիշ Ֆալկոների  հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Իսլամական Հանրապետության դիրքորոշումը համապատասխանում է Չինաստանի և Ռուսաստանի դիրքորոշումներին որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, և Snapback-ի ակտիվացումը իրավական հիմք չունի»։

Այս հանդիպման ժամանակ երկու կողմերն էլ ընդգծել են դիվանագիտության և բանակցային լուծման հասնելու կարևորությունը։

2025 թվականի օգոստոսի 28-ին ՀԳՀԾ-ի անդամ երեք եվրոպական երկրները, այդ թվում՝ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, պաշտոնապես Անվտանգության խորհրդին են ներկայացրել պատժամիջոցների վերադարձի մեխանիզմի ակտիվացման մասին «ծանուցում» և միևնույն ժամանակ հայտարարել, որ պատրաստ են Իրանի հետ խոսել այդ օրվանից 30 օրվա ընթացքում։