ՄԱԳԱՏԷ-ն մտահոգություն է հայտնել ոչնչացված օբյեկտներում միջուկային նյութերի վիճակի վերաբերյալ
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը մի հայտարարությամբ մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ հասանելիություն չունի Իրանի միջուկային օբյեկտներում գտնվող նյութերը, որոնց ոչնչացնելու մասին ԱՄՆ-ն հայտարարել էր մոտ երկու ամիս առաջ։
Iran Press-ի փոխանցմամբ՝ գործակալությունը փորձում է հայտարարությունների կամ այլ միջոցներով մուտք գործել Իրան, որպեսզի անմիջական գնահատական տա իրանական ռազմական օբյեկտների վրա ԱՄՆ-Իսրայելի համատեղ հարձակումներին։ Գնահատական, որը կարող է օգտագործվել Իրանի դեմ ագրեսիայի հաջորդ փուլում։
Հունիսին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի քաղաքների և միջուկային օբյեկտների վրա հարձակումից հետո, Իսլամական խորհրդարանն ընդունեց օրենք, որով անմիջապես կասեցվեց գործակալության հետ համագործակցությունը։ Այս գործողությունը ձեռնարկվեց ի պատասխան գործակալության կողմից Իրանի միջուկային ծրագրի մասին «աղավաղված» հաղորդագրությունների հրապարակման։