«Ամերիկյան երազանքը» մեռե՞լ է
https://parstoday.ir/hy/news/world-i236680-Ամերիկյան_երազանքը_մեռե_լ_է
Բրիտանական The Independent-ը հրապարակել է Չիկագոյի համալսարանի կողմից անցկացված հարցման արդյունքները՝ երկրում կյանքի բարելավման հույսի վերաբերյալ։
(last modified 2025-09-06T06:24:20+00:00 )
Սեպտեմբեր 06, 2025 09:54 Asia/Tehran
  • «Ամերիկյան երազանքը» մեռե՞լ է

Բրիտանական The Independent-ը հրապարակել է Չիկագոյի համալսարանի կողմից անցկացված հարցման արդյունքները՝ երկրում կյանքի բարելավման հույսի վերաբերյալ։

Ըստ հարցման արդյունքների՝ ամերիկացիների 81%-ը նշել է, որ նախորդ սերունդները կարող էին ավելի հեշտությամբ տուն գնել: 
Pars Today-ի տվյալներով՝ մարդկանց միայն 25%-ն է նշել, որ կարող է բարելավել իր կենսամակարդակն ԱՄՆ-ում։
Սա 1987 թվականից ի վեր ամենացածր մակարդակն է։
Հարցվածների 70%-ն  ասել է, որ «ամերիկյան երազանքը»՝ որի համաձայն կարևոր չէ, թե ով ես կամ որտեղից ես գալիս, եթե քրտնաջան աշխատես, կհասնես քո նպատակներին, այլևս ճշմարիտ չէ կամ երբեք ճշմարիտ չի եղել։ Սա պատասխանների ամենաբարձր թիվն է այն բոլոր տարիների ընթացքում, երբ այս հարցը տրվել է։ 
Թրամփը վերջերս ասել էր․ «Մենք ունենք աշխարհում ամենաուժեղ տնտեսությունը և չունենք բարձր գնաճ կամ գործազրկություն համաշխարհային չափանիշներով»։
 Սակայն հարցմանը մասնակիցների միայն 17 տոկոսն է ասել, որ ԱՄՆ տնտեսությունն ավելի լավն է, քան մնացած աշխարհի տնտեսությունը։ Մոտ 40 տոկոսը նշել է, որ աշխարհում կան ավելի լավ տնտեսություններ։ Սա ամերիկյան բացառիկության անկման նշան է։