Եվրոպան չկարողացավ պահպանել սեփական մայրցամաքը. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/world-i236694-Եվրոպան_չկարողացավ_պահպանել_սեփական_մայրցամաքը._Զախարովա
Եվրոպան չկարողացավ պահպանել սեփական մայրցամաքը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
(last modified 2025-09-06T13:49:34+00:00 )
Սեպտեմբեր 06, 2025 17:19 Asia/Tehran
  • Եվրոպան չկարողացավ պահպանել սեփական մայրցամաքը. Զախարովա

Եվրոպան չկարողացավ պահպանել սեփական մայրցամաքը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Տեսեք, թե ինչպես մի վայրկյանում նրանք պարզապես փակեցին մարդու իրավունքների կրպակը, հիմա չեն անդրադառնում դրան: Նրանք գործնականում զրոյացրին ժողովրդավարության մասին խոսակցությունները, որը միայն իրենք գիտեն, թե ինչպես զարգացնել, քանի որ չկարողացան պահպանել Եվրոպան։ Այսինքն՝ նրանք իրենց մայրցամաքը կորցրին։ Դա փաստ է», - ասել է դիվանագետը։
Զախարովան նշել է, որ հիմա Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդներն են արևմտաեվրոպացիներին հուշում, թե ինչպես կարելի էր կարգավորել Եվրոպայի իրավիճակը։
«Սա, իհարկե, բացարձակ ֆիասկո է նրանց համար, ովքեր իրենց համարում են «ոսկե միլիարդ», բացառիկ, քաղաքակիրթ», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։