Արդյոք Իրանի դիրքը Հարավային Կովկասում թուլացե՞լ է
Նիդեռլանդներում բնակվող թուրք ուսանող Մազլում Օզքանի հեղինակած և Ամերիկյան «Hill» պարբերականում լույս տեսած հոդվածում նշվել է, որ վերջերս Թրամփի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը Իրանի համար ռազմավարական ձախողում է եղել։
Թվում է, թե թուրք գրողի հակաքարոզչությունը կատարվել է անցյալ տարվա զարգացումների, մասնավորապես՝ Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի կողմից պարտադրված պատերազմի ֆոնին Իրանի տարածաշրջանային դիրքերը թուլացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ, Թրամփի միջնորդությունը, ըստ էության, քարոզչական քայլ էր՝ համաձայն աշխարհում խաղաղության հաստատման ոլորտում նրա նախընտրական պնդումների՝ Նոբելյան խաղաղության մրցանակը շահելու համար։
Բայց ո՞րն է իրականությունը։
Նախ, այս անցուղին վիճահարույց է նույնիսկ իր անվան շուրջ։ «Շանհայ Պլյուս» գագաթնաժողովում Իլհամ Ալիևն այն անվանեց «Զանգեզուր», ինչն արժանացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կտրուկ արձագանքին։ Երկրորդ, Երևանի պաշտոնյաները բազմիցս վստահեցրել են Թեհրանին, որ նախագիծը ոչ միայն չի վնասի Իրան-Հայաստան հարաբերություններին, այլև կստեղծի նոր երկաթուղային կապ երկու երկրների միջև։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նույնպես Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հայաստանի ինքնիշխանությունը պահպանվելու և ԱՄՆ-ի հնարավոր չարաշահումներից զգուշանալու անհրաժեշտությունը։ ՀՀ վարչապետը նաև վստահեցրել է, որ որևէ համաձայնագիր չի ստորագրվի առանց Իրանի շահերն ու զգայունությունը հաշվի առնելու։
Հայաստանը Իրանի հետ հարաբերությունները համարում է ռազմավարական և արտոնյալ և ընդգծում է թափանցիկության ու համակարգման անհրաժեշտությունը կարևոր որոշումների կայացման գործընթացում։ Հետևաբար, արևմտյան և թուրքական լրատվամիջոցների հակաքարոզչությանը հակառակ, Իրանի դիրքը Կովկասում ոչ միայն չի թուլացել, այլև շարունակում է մնալ Հայաստանի հետ սերտ և կայուն համագործակցության ճանապարհին։