Եվրոպան և խաղաղարարության հակասությունը. երեկվա գաղութատիրությունից մինչև Իսրայելի այսօրվա զինումը
https://parstoday.ir/hy/news/world-i236758-Եվրոպան_և_խաղաղարարության_հակասությունը._երեկվա_գաղութատիրությունից_մինչև_Իսրայելի_այսօրվա_զինումը
Pars Today – Քաղաքական փորձագետները կարծում են, որ Եվրոպան՝ իր գաղութարարական անցյալով և պատերազմներում ու ցեղասպանություններում ունեցած դերակատարմամբ, չունի աշխարհում խաղաղարար դեր խաղալու բարոյական հեղինակություն։
(last modified 2025-09-07T14:43:22+00:00 )
Սեպտեմբեր 07, 2025 18:13 Asia/Tehran
  • Եվրոպան և խաղաղարարության հակասությունը. երեկվա գաղութատիրությունից մինչև Իսրայելի այսօրվա զինումը

Pars Today – Քաղաքական փորձագետները կարծում են, որ Եվրոպան՝ իր գաղութարարական անցյալով և պատերազմներում ու ցեղասպանություններում ունեցած դերակատարմամբ, չունի աշխարհում խաղաղարար դեր խաղալու բարոյական հեղինակություն։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերջերս խոստովանեց, որ Եվրոպան այն վիճակում չէ, որ կարողանա խաղալ իր ցանկալի դերը համաշխարհային ասպարեզում: Նա Ուկրաինայի ճգնաժամը նշեց որպես անկախ ճնշում գործադրելու Եվրոպայի անկարողության օրինակ:

Սակայն Եվրոպայի վարքագծի ակնհայտ հակասությունը նրա ռազմական և զենքի աջակցությունն է սիոնիստական ​​ռեժիմին: Ռեժիմ՝ որը ըստ միջազգային կազմակերպությունների, ինչպիսին է Amnesty International-ը, Գազայում կատարում է ռազմական հանցագործություններ և ցեղասպանություն։ Վերջին երկու տարիների ընթացքում Գերմանիան տասնապատկել է դեպի Իսրայել իր ռազմական արտահանումը՝ դառնալով Թել Ավիվ երկրորդ խոշորագույն զենքի արտահանողը։ Բրիտանիան նաև Իսրայելի բանակին մատակարարում է F-35 կործանիչների համար կենսականորեն կարևոր մասեր, իսկ Ֆրանսիան ու  Իտալիան մի շարք այլ ռազմական սարքավորումներ մատակարարելով, մաս են կազմում այս ցիկլին։

Մասնագետները նշում են, որ եվրոպացիները միջազգային ֆորումներում խաղաղության և հրադադարի կարգախոսներ են բարձրաձայնում, իսկ  գործնականում նրանք զենք մատակարարելով՝ պատերազմը բորբոքում են: Այս մոտեցումը հիշեցնում է գաղութատիրության դարաշրջանի նույն քաղաքականությունը, որը քաղաքակրթության անունով սակայն բռնության և շահագործման դեմքով ազդում էր աշխարհի վրա:

Քանի դեռ Եվրոպան շարունակում է Իսրայելի ռազմական մեքենան զինել Ամերիկայի կանաչ լույսով, նրա խաղաղասիրությունն ու մարդասիրական դերը կմնան լոկ դատարկ պատումներ։ Լուրջ հարցն այն է, թե իրականում ի՞նչ ներդրում է ունեցել Եվրոպան համաշխարհային արդարադատության հաստատման գործում։