Չաբահարի նավահանգիստը կքննարկվի Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի ԱԳՆ–ների մակարդակով
https://parstoday.ir/hy/news/world-i236794-Չաբահարի_նավահանգիստը_կքննարկվի_Հնդկաստանի_Իրանի_և_Հայաստանի_ԱԳՆ_ների_մակարդակով
Հնդկաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարություններն այս շաբաթ Թեհրանում խորհրդակցություններ կանցկացնեն՝ նպատակ ունենալով բարելավել երկկողմ կապերը։ Խորհրդակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 13–ին, երկու երկրների ազգային անվտանգության խորհրդականների հեռախոսազրույցից հետո։
(last modified 2025-09-08T13:37:40+00:00 )
Սեպտեմբեր 08, 2025 17:07 Asia/Tehran
  • Չաբահարի նավահանգիստը կքննարկվի Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի ԱԳՆ–ների մակարդակով

Հնդկաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարություններն այս շաբաթ Թեհրանում խորհրդակցություններ կանցկացնեն՝ նպատակ ունենալով բարելավել երկկողմ կապերը։ Խորհրդակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 13–ին, երկու երկրների ազգային անվտանգության խորհրդականների հեռախոսազրույցից հետո։

Բանակցությունները կկենտրոնանան Չաբահար նավահանգստի գործունեության խթանման, «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ տարածաշրջանային հարցերի շուրջ։

Հնդկաստանի և Իրանի երկկողմ հանդիպումից հետո նախատեսվում է նաև Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հանդիպում, որն ուղղված է վերջին տարիների ընթացքում Իրանի միջոցով Հնդկաստանի և Հայաստանի միջև կապեր հաստատելուն։ Այս հանդիպումը հնարավորություն կընձեռի ծանոթանալու նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված խաղաղության համաձայնագրին։

Հիշեցնենք, որ 2024 թ. մայիսին Երևանը ծրագրել էր Չաբահար նավահանգստով նոր առևտրային երթուղի բացել՝ Հայաստանը Հնդկաստանի հետ կապելու համար։ Այն ենթադրում է բեռների տեղափոխում Մումբայից մինչև Չաբահար, ապա ցամաքային ճանապարհով Հայաստան, ապա Վրաստան, իսկ վրացական նավահանգիստները և «Վերին Լարս» անցակետը կարող էին ծառայել մատակարարումների եվրոպական և ռուսաստանյան ուղղություններին։