Ամերիկացի վերլուծաբան. հակասիոնիզմը հակասեմականություն չէ
https://parstoday.ir/hy/news/world-i236836-Ամերիկացի_վերլուծաբան._հակասիոնիզմը_հակասեմականություն_չէ
Pars Today – Ամերիկացի վերլուծաբանը խստորեն քննադատել է որոշ արևմտյան կառավարությունների և խմբերի վարած քաղաքականությունը՝ «հակասիոնիզմը» «հակասեմականության» հետ հավասարեցնելու համար։
(last modified 2025-09-09T14:12:14+00:00 )
Սեպտեմբեր 09, 2025 17:42 Asia/Tehran
  • Ամերիկացի վերլուծաբան. հակասիոնիզմը հակասեմականություն չէ

Pars Today – Ամերիկացի վերլուծաբանը խստորեն քննադատել է որոշ արևմտյան կառավարությունների և խմբերի վարած քաղաքականությունը՝ «հակասիոնիզմը» «հակասեմականության» հետ հավասարեցնելու համար։

Ըստ «Ալ Ջազիրա»-ի, ամերիկացի վերլուծաբան Դոնալդ Էրլ Քոլինզը ընդգծել է, որ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Ավստրալիայում Իսրայելամետ լոբբիները տարիներ շարունակ սիոնիզմին դեմ հանդես եկող յուրաքանչյուրին անվանել են «հրեականության ընդդիմադիր», հատկապես հիմա, երբ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայում։

Քոլինզն ասում է, որ ռասիզմը «անձնական ատելության կամ հոգեկան հիվանդության» վերածելը իրականում քողարկում է դրա համակարգային բնույթը և օգուտ է բերում միայն իշխանության գլուխ կանգնածներին։ Նրա խոսքով՝ գաղութարար տերությունները տարիներ շարունակ ծրագրել են այս խտրական կառուցվածքը։

Այս համատեքստում Սիոնիզմի դեմ հրեական խումբը (Jewish Voice) նույնպես հայտարարություն է տարածել՝ ընդգծելով. «Սիոնիզմը հրեականություն չէ», և որ Իսրայելի ռեժիմը հակասեմականության մեղադրանքն օգտագործում է որպես քարոզչական զենք՝ քննադատներին լռեցնելու համար։

Այս դիրքորոշումները ցույց են տալիս, որ «հակասեմականության» հասկացության գործիքային օգտագործումը՝ Իսրայելի հանցագործությունները թաքցնելու և նրան զոհ ներկայացնելու  համար, առավել քան երբևէ ուշադրությունների կենտրոնում է հայտնվել։