Եվրոպացի վերլուծաբան․ Ամերիկան ​​տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար հուսալի գործընկեր չէ
https://parstoday.ir/hy/news/world-i236854-Եվրոպացի_վերլուծաբան_Ամերիկան_տարածաշրջանային_անվտանգությունն_ապահովելու_համար_հուսալի_գործընկեր_չէ
Եվրոպայի Արտաքին հարաբերությունների խորհրդում հետազոտող՝ Չինզիա Բիանկոն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել է․- «Իսրայելի հարձակումը Կատարի վրա տեղի է ունեցել այն դեպքում, երբ այդ երկրում է գտնվում Արևմտյան Ասիայում ամենամեծ ամերիկյան ռազմական բազան, ինչը եւս մեկ անգամ ամրապնդում է այն տեսակետը, որ ԱՄՆ անվտանգության երաշխիքները արժեք չունեն, եւ որ Վաշինգտոնը այլեւս հուսալի գործընկեր չէ տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար»։
(last modified 2025-09-10T11:17:45+00:00 )
Սեպտեմբեր 10, 2025 14:47 Asia/Tehran
  • Եվրոպացի վերլուծաբան․ Ամերիկան ​​տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար հուսալի գործընկեր չէ

Եվրոպայի Արտաքին հարաբերությունների խորհրդում հետազոտող՝ Չինզիա Բիանկոն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել է․- «Իսրայելի հարձակումը Կատարի վրա տեղի է ունեցել այն դեպքում, երբ այդ երկրում է գտնվում Արևմտյան Ասիայում ամենամեծ ամերիկյան ռազմական բազան, ինչը եւս մեկ անգամ ամրապնդում է այն տեսակետը, որ ԱՄՆ անվտանգության երաշխիքները արժեք չունեն, եւ որ Վաշինգտոնը այլեւս հուսալի գործընկեր չէ տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար»։

Ինչպես հաղորդում է  «Իրան Պրես»-ը, տիկին Բիանկոն հավելել է. «Իհարկե, ոչ ոք չէր սպասում Կատարի վրա Իսրայելի ուղղակի հարձակմանը: Այս աստիճան համարձակությունն ու անամոթությունը իսկապես զարմացրեց բոլորին»:

Բիանկոն նաև խորհուրդ է տվել, որ տարածաշրջանի բոլոր երկրները դիմակայեն սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիային:

Եվրոպայի Արտաքին հարաբերությունների խորհրդի հետազոտողի խոսքով՝ «ամերիկյան բազաների և ուժերի տեղակայումը մի ժամանակ համարվում էր արդյունավետ զսպող միջոց, բայց այժմ այդ պատրանքը վերացել է: Պարսից ծոցի համագործակցության խորհրդի արձագանքը կարող է ցույց տալ այն փաստը, որ ամերիկյան անվտանգության երաշխիքները այլևս նույն արժեքը չունեն, ինչ ենթադրում էին տարիներ շարունակ»:

Նա  վերջում զգուշացրել է. «Իրականում ոչ մի երկիր անվտանգ չէ, և բոլոր տարբերակները սեղանին են բոլորի համար: Հետևաբար, այս հարցը լուրջ հետևանքներ ունի նաև Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և տարածաշրջանի այլ երկրների համար»:

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի մի խումբ անդամներ, որոնք քննարկում էին հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը, նահատակվեցին, ինչը համաշխարհային և միջազգային դատապարտման ալիք առաջացրեց: