ՆԱՏՕ-ն ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն Արևելյան Եվրոպայում
https://parstoday.ir/hy/news/world-i236956-ՆԱՏՕ_ն_ստեղծում_է_նոր_հրամանատարական_կենտրոն_Արևելյան_Եվրոպայում
Pars Today - Ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքը խախտելու մասին պնդումներից հետո, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնեց Արևելյան Եվրոպայում նոր հրամանատարական կենտրոնի ստեղծման մասին։
(last modified 2025-09-13T12:27:39+00:00 )
Սեպտեմբեր 13, 2025 15:57 Asia/Tehran
  •  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե
     ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե

Pars Today - Ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքը խախտելու մասին պնդումներից հետո, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնեց Արևելյան Եվրոպայում նոր հրամանատարական կենտրոնի ստեղծման մասին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ուրբաթ օրը Բրյուսելում հայտարարեց. «Ռուսաստանի անզգուշ քայլերը արևելյան օդային տարածքում գնալով աճում են»։

Նշելով, որ ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրն է զսպել ագրեսիան և պաշտպանել իր բոլոր անդամներին սպառնալիքներից, Ռյուտեն հայտարարեց. ՆԱՏՕ-ն ստեղծում է Արևելյան հրամանատարական կենտրոն, որպեսզի ամրապնդի  իր դիրքերը իր արևելյան թևի երկայնքով։

Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչն էլ ասել է. Արևելյան Եվրոպայում նոր հրամանատարական կենտրոնը կլինի ճկուն և արագաշարժ՝ ապահովելով զսպողականություն և ավելի կենտրոնացված պաշտպանություն հենց այն ժամանակ և հենց այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է»։

Լեհաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը և իր ՆԱՏՕ-ի դաշնակիցները խոցել են ռուսական անօդաչու թռչող սարքեր, որոնք խախտել էին Լեհաստանի օդային տարածքը Ուկրաինա ներխուժման ժամանակ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ իր ուժերը հարձակվել էին Ուկրաինայի վրա և չեն մտադրվել հարվածել Լեհաստանում որևէ թիրախի։