Հյուսիսային Կորեա. Միջուկային զենքն ԱՄՆ-ի դեմ անվտանգության երաշխիք է
Արձագանքելով ԱՄՆ-ի այն հայտարարությանը, թե Հյուսիսային Կորեայի միջուկային զենքն անօրինական է, ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի առաքելությունը հայտարարել է. «Միջուկային զենքն անխուսափելի տարբերակ է և մեր անվտանգության երաշխիքն ԱՄՆ միջուկային սպառնալիքների դեմ։
Հայտարարության մեջ ասվում է. «Մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ-ի կողմից Փհենյանին զինաթափելու փորձը, այն համարելով սադրիչ գործողություն և միջամտություն երկրի ներքին գործերին, և մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում դրանից բխող բացասական հետևանքների վերաբերյալ»։
«Չնայած Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի տիրապետումը անվանել է անօրինական, հենց ԱՄՆ-ն է, որ խաթարում է միջազգային միջուկային տարածման համակարգը՝ միջուկային զենքի մեծ քանակության կուտակմամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Նշելով, որ Հյուսիսային Կորեան մերժում է միջուկային զենքի հարցում երկրի ներկայիս կարգավիճակը փոխելու ցանկացած փորձ, ներկայացուցչությունը հավելել է. «Հյուսիսային Կորեայի Սահմանադրությունը սահմանում է երկրի դիրքորոշումը միջուկային զենքի տիրապետման վերաբերյալ, և այն փոփոխման ենթակա չէ»։