Մեկնաբանություն- Ահաբեկչություն, անկարգություններ, դժգոհություն. ԱՄՆ-ն քաղաքացիական պատերազմի շեմին է՞
https://parstoday.ir/hy/news/world-i237088-Մեկնաբանություն_Ահաբեկչություն_անկարգություններ_դժգոհություն._ԱՄՆ_ն_քաղաքացիական_պատերազմի_շեմին_է
ԱՄՆ-ում բողոքի ցույցերի, անկարգությունների և մահացու միջադեպերի աճը, ինչպես նաև քաղաքական գործիչների սպանությունները, մեծացրել են անվտանգության վերաբերյալ մտահոգությունները, հաշվի առնելով քաղաքացիական պատերազմների պատմությանը։
(last modified 2025-09-17T11:33:17+00:00 )
Սեպտեմբեր 17, 2025 15:03 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ահաբեկչություն, անկարգություններ, դժգոհություն. ԱՄՆ-ն քաղաքացիական պատերազմի շեմին է՞

ԱՄՆ-ում բողոքի ցույցերի, անկարգությունների և մահացու միջադեպերի աճը, ինչպես նաև քաղաքական գործիչների սպանությունները, մեծացրել են անվտանգության վերաբերյալ մտահոգությունները, հաշվի առնելով քաղաքացիական պատերազմների պատմությանը։

Newsweek-ի փոխանցմամբ՝ անցյալ շաբաթ պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունը ցնցեց ԱՄՆ-ն ու բռնության աճող ալիքի մասին մտահոգությունների ու քննարկումների առիթ դարձավ, քանի որ այս իրավիճակը կարող է նորմալացնել ուժի կիրառումը՝ քաղաքական նպատակներին հասնելու համար։
Քննարկումների մեծ մասում նշվում է, որ քաղաքական բռնությունն ԱՄՆ-ում նոր և նույնիսկ օտար միտում ունեցող երևույթ է։ Փորձագետները պնդում են, որ նման դեպքերն արդեն վաղուց ԱՄՆ քաղաքականության առանձնահատկությունն են։
«Մենք շարունակում ենք ավելի ու ավելի նորմալ վերաբերվել ԱՄՆ-ում իրականացվող բռնության գործողություններին, որոնք առավել հաճախ դրսևորվում են հրազենի կիրառմամբ, հաճախ դպրոցներում կամ կրոնական վայրերում», - գրել է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ջոն Մայքլսը։
Շատ փորձագետներ 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգությունները համարում են ժամանակակից քաղաքականության շրջադարձային պահ։ Այդ օրը նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում՝ փորձելով չեղարկել նախկին նախագահ Ջո Բայդենի հաղթանակը։
Newsweek-ի վերլուծաբանը հարձակումը համարում է Միացյալ Նահանգներում քաղաքական բռնության աճող ալիքի գագաթնակետը, հատկապես այն պատճառով, որ 2020 թվականի նախագահական ընտրությունները ընթանում էին COVID-19 համավարակի և դրա հետևանքով առաջացած կարանտինի շուրջ քաղաքական լարվածության և անորոշության աճի ֆոնին։
Պարբերականն անդրադառնում է Թրամփի դեմ կատարված երկու մահափորձերին, Մինեսոտայի սենատոր Մելիսա Հարթմանի սպանությունը հունիսին, ինչպես նաև այլ քաղաքական դրդապատճառներով հարձակումներին, որոնք տեղի են ունեցել այնպիսի բազմամարդ վայրերում, ինչպիսիք են Վաշինգտոնի Հրեական թանգարանը և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) գլխավոր գրասենյակը Ջորջիայում։
Հեղինակը նշում է, որ ԱՄՆ-ում քաղաքական բռնության արմատներն այսօր շատ ավելի խորն են, քան մեկ տասնամյակ առաջ։ Նա նշում է, որ անկախության պատերազմից հետո, ամերիկացի ժողովրդի առաջին դարը նշանավորվեց բնիկների կազմակերպված էթնիկ զտումներով և մրցակից խմբավորումների միջև հաճախակի բախումներով՝ հարկման, կրոնի, ռասայի և կառավարման նման հարցերի շուրջ։ Ստրկությունը դարձավ լարվածությունը սրող ամենակարևոր կայծը, որը, ի վերջո, հանգեցրեց քաղաքացիական պատերազմի։
Պատերազմին հաջորդեց ամերիկյան պատմության ամենաարյունալի քաղաքական բախումը, որի ժամանակ, 35 տարվա ընթացքում սպանվեցին նախագահ Աբրահամ Լինքոլնը, Ջեյմս Գարֆիլդը և Ուիլյամ Մաքքինլին։ Միևնույն ժամանակ, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին բռնության այլ ձևեր նույնպես սրվեցին։
Անդրադառնալով այս դեպքերին, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Ջեֆ Գուդվինը պնդում է, որ ամերիկյան քաղաքական դաշտում բռնությունը շարունակում է աճել և նշում պատճառը․ «Անհավասարությունը տասնամյակներ շարունակ այսքան բարձր չի եղել: Մարդիկ, հատկապես աշխատավոր դասը, զայրացած են: Բայց դա նրանցով չի սահմանափակվում, և ծայրահեղ աջերը տասնամյակներ շարունակ այսքան ուժեղ չեն եղել»:
Միչիգանի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր և Օսլոյի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Քրիստիան Դեյվենպորտը կարծում է, որ պետության դերը թերագնահատվել է քաղաքական բռնության միտումների ուսումնասիրություններում: Նա կարծում է, որ ոչ պետական գործիչների դերի վրա չափազանց կենտրոնացումը խոչընդոտել է պետական ճնշումները զսպելու ջանքերը։
Նա ասում է․ «Ամերիկացիները չպետք է մտածեն,թ ե երկրում աճում է միայն ոչ պետական քաղաքական բռնությունը։ Նրանք պետք է հիշեն, որ կառավարություններն իրենք հաճախ դեր են խաղացել բռնի դժգոհության, ահաբեկչության և ապստամբության հրահրման և խթանման գործում՝ իրենց տարածքը վերահսկելու նպատակով:
Եթե մենք ընդունենք, որ կառավարություններն ունեն անհատներին բռնության մղելու մոտիվացիա, ապա մենք կդառնանք ավելի զգոն քաղաքացիներ։ Մարդիկ, ովքեր պահանջում են ապացույցներ, ժամանակ են հատկացնում իրադարձությունները գնահատելու համար և առաջ են շարժվում գիտակցաբար՝ բոլոր պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար»: