Ինչո՞ւ է Եվրոպան մտել Իրանի վերաբերյալ սխալների անիմաստ շրջապտույտի մեջ
-
Ինչո՞ւ է Եվրոպան մտել Իրանի վերաբերյալ սխալների անիմաստ շրջանի մեջ
Չնայած Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությունը վերսկսելու նոր համաձայնագրի ստորագրմանը, Եվրոեռյակը շարունակում է ճնշում գործադրել և թշնամական քաղաքականություն վարել Իրանի նկատմամբ։
Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի 69-րդ գլխավոր համաժողովում ունեցած ելույթի ավարտին, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, անդրադառնալով Իրան-ՄԱԳԱՏԷ համաձայնագրի ստորագրմանն ասել է. «Մինչ օրս եվրոպական երկրները հայտարարել են, որ գործակալության հետ Իրանի համագործակցությունը իրենց հիմնական պայմաններից մեկն է, սակայն ԻԻՀ ԱԳ նախարարի և գործակալության գլխավոր տնօրենի միջև համաձայնագրի ստորագրումից հետո նրանց դիրքորոշումներն ավելի են կոշտացել»։
Չորեքշաբթի օրը Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Եվրոեռյակի ԱԳ նախարարները, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի հետ միասին, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել են միջուկային համաձայնագրին և 2231 բանաձևին վերաբերող հարցեր։
Ըստ այս հայտարարության՝ եվրոպական կողմերը նշել են, որ Իրանը դեռևս անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի դրույթները երկարաձգելու համար։ Եվրոեռյակն Իրանին նաև կոչ է արել վերսկսել բանակցությունները, հնարավորություն տալ ստուգել միջուկային կարևոր օբյեկտները և լուծել բարձր տոկոսով հարստացված ուրանի պաշարների հարցը: Շարունակելով Իրանի նկատմամբ իրենց թշնամական մոտեցումը՝ երեք եվրոպական երկրներն ընդգծել են, որ վճռական են՝ առաջիկա օրերին պատժամիջոցները վերականգնելու հարցում։
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ են եվրոպական եերեք երկրները մտել Իրանի վերաբերյալ սխալ քայլերի արատավոր շրջան, և ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ։
Տպավորություն է, որ Եվրոեռյակի հակաիրանական գործողություններն իրականացվում են նախապես պլանավորված կարգով։ Այլ կերպ ասած՝ Եվրոպան, Միացյալ Նահանգների և Սիոնիստական ռեժիմի քայլերին համահունչ, լայնածավալ և համապարփակ ճնշում է գործադրում Իրանի վրա և նույնիսկ Իրանի և Գործակալության միջև համաձայնագիրը չի նվազենում ճնշումը։
Եվ չնայած Իրանն ընդգծում է դիվանագիտության ուղին շարունակելու վրա և Գործակալության հետ նոր համաձայնագիրը ստորագրելով ցույց է տվել իր բարի կամքը, եվրոպացիների դիրքորոշումնԻրանի նկատմամբ դարձել է ավելի ագրեսիվ։
Մյուս խնդիրը կայանում է նրանում, որ եվրոպացիները, հաշվի առնելով ՀԳՀԾ-ի ավարտի հետ կապված ժամանակային սահմանափակումները, պնդում են «Ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու և պատժամիջոցների վերականգնման վրա և այս դիրքորոշումն օգտագործում են որպես գործիք՝ բանակցությունների սեղանի շուրջ ավելի շատ զիջումներ ստանալու համար։
Հաջորդ խնդիրն այն է, որ եվրոպացիները փորձում են գրավել սիոնիստների և Թրամփի վարչակազմի ուշադրությունը։ Մի կողմից, եվրոպական երկրները պնդում են, որ աջակցում են անկախ պաղեստինյան պետությանը, իսկ մյուս կողմից, Իրանի վրա ճնշումը մեծացնելով՝ փորձում են ստանալ Սիոնիստական ռեժիմի և հրեական լոբբիի համաձայնությունը։
Հատկանշական է սակայն, որ Դոնալդ Թրամփը կոշտ դիրքորոշում է որդեգրել Եվրոպայի նկատմամբ և համաշխարհային հարցերում Կանաչ այրցամաքի դերը նվազել է։ Հետևաբար, այս երկրները փորձում են Իրանի հարցում քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ին համահունչ՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև եղած անջրպետը նվազեցնելու և համաշխարհային քաղաքականության մեջ ակտիվ դեր խաղալու համար։ Սակայն կարևոր է այս քայլերի հետևանքը։ Դրանցիցի ամենակարևորը Եվրոպայի և Իրանի միջև վստահության լիակատար կորուստն է։
Մյուս հետևանքն աշխարհում դիվանագիտության դերի նվազումն է։ Երկրները գալիս են այն եզրակացության, որ միջազգային համակարգը կառավարող տրամաբանությունը ուժի և ուժի վրա հիմնված իրատեսական տրամաբանություն է, հետևաբար, սկսում են քայլեր ձեռնարկել իրենց իշխանությունը ամրապնդելու ուղղությամբ, հատկապես ռազմական ոլորտում։