Եվրոպացիների չափազանցված պահանջը Իրանից․ Թույլատրել ստուգումներ անցկացնել միջուկային կարևոր օբյեկտներում
ԻԻՀ ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, անտեսելով ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի համագործակցությունը, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը և Եվրոեռյսակի ԱԳ նախարարները կոչ են արել թույլ տալ ստուգումներ իրականացնել երկրի միջուկային կարևոր օբյեկտներում։
Iran Press-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Եվրոեռյակի ԱԳ նախարարները, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի հետ միասին, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել են միջուկային համաձայնագրին և 2231 բանաձևին վերաբերող հարցեր։
Ըստ այս հայտարարության՝ եվրոպական կողմերը նշել են, որ Իրանը դեռևս անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի դրույթները երկարաձգելու համար։ Եվրոեռյակն Իրանին նաև կոչ է արել վերսկսել բանակցությունները, հնարավորություն տալ ստուգել միջուկային կարևոր օբյեկտները և լուծել բարձր տոկոսով հարստացված ուրանի պաշարների հարցը: Շարունակելով Իրանի նկատմամբ իրենց թշնամական մոտեցումը՝ երեք եվրոպական երկրներն ընդգծել են, որ վճռական են՝ առաջիկա օրերին պատժամիջոցները վերականգնելու հարցում։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը, նշելով, որ «գնդակը Իրանի դաշտում է», AFP-ին ասել է, որ «Ձգանի մեխանիզմի» առաջարկը սեղանին է, եթե «Իրանը որոշակի պարտավորություններ ստանձնի» և հավելել․ «Իրանի կողմից մինչ այժմ ձեռնարկված քայլերը բավարար չեն եղել»։