Սուտը դիվանագիտության փոխարեն, Ամերիկայի անփոփոխ ռազմավարությունը Արևմտյան Ասիայում
https://parstoday.ir/hy/news/world-i237562-Սուտը_դիվանագիտության_փոխարեն_Ամերիկայի_անփոփոխ_ռազմավարությունը_Արևմտյան_Ասիայում
Pars Today - Ամերիկյան «Foreign Affairs» պարբերականը իր  հրապարակած հոդվածում քննարկել է ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և ընդգծել, որ տարածաշրջանային բարդ իրողությունները հասկանալու Վաշինգտոնի անկարողությունը հանգեցրել է նրան, որ ստելը դարձել է այս երկրի մշտական ​​ռազմավարությունը: Այս մոտեցումը ոչ միայն հանգեցրել է ԱՄՆ հեղինակության նվազմանը, այլև ենթահող է ստեղծել հումանիտար աղետների և լայնածավալ անկայունության համար։
(last modified 2025-09-30T12:18:09+00:00 )
Սեպտեմբեր 30, 2025 15:48 Asia/Tehran
  • Սուտը դիվանագիտության փոխարեն, Ամերիկայի անփոփոխ ռազմավարությունը Արևմտյան Ասիայում

Pars Today - Ամերիկյան «Foreign Affairs» պարբերականը իր  հրապարակած հոդվածում քննարկել է ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և ընդգծել, որ տարածաշրջանային բարդ իրողությունները հասկանալու Վաշինգտոնի անկարողությունը հանգեցրել է նրան, որ ստելը դարձել է այս երկրի մշտական ​​ռազմավարությունը: Այս մոտեցումը ոչ միայն հանգեցրել է ԱՄՆ հեղինակության նվազմանը, այլև ենթահող է ստեղծել հումանիտար աղետների և լայնածավալ անկայունության համար։

Այս ռազմավարության  փաստերն ակնհայտ են Պաղեստինի դեպքում։ ԱՄՆ-ն պաշտոնապես աջակցում է «հրադադարին» և «երկու պետության լուծմանը», մինչդեռ  փաստորեն շարունակում է իր անվերապահ ռազմական աջակցությունը սիոնիստական ​​ռեժիմին։ Խոսքի և գործի այս  երկվությունը կառուցողական դիվանագիտության փոխարեն ստի օգտագործման վառ օրինակ է։

Տարածաշրջանային առումով, ԱՄՆ-ի ձախողումները Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում և Լիբիայում՝ միլիոնավոր մահերի և տեղահանությունների հետ մեկտեղ, ցույց են տալիս այս երկրի կառուցվածքային անկարողությունը տարածաշրջանի իրականությունը հասկանալու հարցում։ Վերլուծաբանները համոզված են, որ ԱՄՆ քաղաքականությունը կրկնվող ձախողումների ցիկլ է, որը սկսվել է սխալ հաշվարկից և շարունակվում է սխալ ճանապարհը շարունակելու  և ճշմարտությունը թաքցնելու համառությամբ։

Այս մոտեցման հստակ օրինակ է «երկու պետության լուծման» կարգախոսը, որը կրկնվում է տարիներ շարունակ, մինչդեռ դրա իրականացման հնարավորությունը վերացվել է սիոնիստական ​​ռեժիմի գործողությունների պատճառով։ Վաշինգտոնը հայտնվել է ուժի պատրանքի և թուլության իրականության շրջապտույտում և, սխալներից սովորելու փոխարեն, կրկնում է դրանք։

Ամերիկայի ազդեցությունը տարածաշրջանում նվազելով, Վաշինգտոնը փորձում է  մեդիաքարոզչությամբ և աղմուկ-աղաղակով ծածկել իր ուժի բացը։ ԱՄՆ-ի գերիշխանության դարաշրջանն ավարտվել է, և տարածաշրջանային դիմադրությունը ցույց է տվել, որ կարող է դիմակայել Վաշինգտոնի կամքին: Ամերիկայի վերադարձը իրականություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա դադարի կուրորեն աջակցել սիոնիստական ​​ռեժիմին և հարգի տարածաշրջանի ժողովուրդների կամքը: