Վիեննայում մեկնարկող ԵԱՀԿ անվտանգության համաժողովում քննարկվելու է ԼՂ հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i23806-Վիեննայում_մեկնարկող_ԵԱՀԿ_անվտանգության_համաժողովում_քննարկվելու_է_ԼՂ_հարցը
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիեննայում ԵԱՀԿ շտաբ-բնակարանում բացվում է Անվտանգության ոլորտի խնդիրների տեսության տարեկան համաժողովը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 28, 2016 12:21 Asia/Tehran
  • Վիեննայում մեկնարկող ԵԱՀԿ անվտանգության համաժողովում քննարկվելու է ԼՂ հարցը

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիեննայում ԵԱՀԿ շտաբ-բնակարանում բացվում է Անվտանգության ոլորտի խնդիրների տեսության տարեկան համաժողովը:

Ռուսական պատվիրակությունը գլխավորելու է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը: Ռուսական կողմը ներկայացնելու է հարաբերություններում առկա բոլոր խնդիրները՝ սկսած ՆԱՏՕ-ի ընդլայնումից մինչև ուկրաինական հակամարտության կարգավորում:

Եռօրյա համաժողովի առանձին նստաշրջան կնվիրվի ԵԱՀԿ տիրույթի կոնֆլիկտային իրավիճակներին ու տարածաշրջանի վրա դրանց ազդեցությանը:

Կազմակերպությունում առավել խնդրահարույց օջախները, Ուկրաինայի հետ մեկտեղ, որին նվիրվելու է առանձին նիստ, համարում են նաև Լեռնային Ղարաբաղը և Մերձդնեստրը:

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ընդգծել է, որ այդ թեմաներով դեռ պարծենալու բաներ չկան:

ԵԱՀԿ-ում ընդգծում են զգուշավոր դրական միտում, որը նկատվել է ոչ վաղ անցյալում Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած խորհրդակցություններից հետո: