Երկու իրանցի մտածողների անունները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում
Նոյեմբեր 03, 2025 06:31 Asia/Tehran
ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկու ականավոր իրանցի գործիչների՝ Բայազիդ Բաստամիի և Ալլամռ Սեյեդ Մոհամմադ Հոսեյն Թաբաթաբայիի անունները գրանցել է Համաշխարհային ժառանգության ցանկում՝ 2026-2027 թվականների համար։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Բայազիդ Բաստամիի մահվան 1115-ամյակը՝ Հայաստանի, Տաջիկստանի և Թուրքիայի աջակցությամբ, իսկ Ալլամե Թաբաթաբայիի գիտական կյանքի 100-ամյակը գրանցվել է Ադրբեջանի, Իրաքի և Պակիստանի աջակցությամբ։
Սիրո և հանդուրժողականության խորհրդանիշ Բաստամին և իսլամական և արևմտյան փիլիսոփայությունը կամրջող Թաբաթաբային կարևոր դեր են խաղացել համաշխարհային մշակութային մերձեցման գործում: Իրանը նաև ակտիվորեն մասնակցել է Ռաբիա Բալխիի և Այաթոլլահ Մոհամմադ Բաղիր Սադրի հիշատակի միջոցառումների գրանցմանը: