Իրանի հետ միջուկային գործարքը ձախողվեց Արևմուտքի իռացիոնալ քայլերի պատճառով. Ուլյանով
https://parstoday.ir/hy/news/world-i238776-Իրանի_հետ_միջուկային_գործարքը_ձախողվեց_Արևմուտքի_իռացիոնալ_քայլերի_պատճառով._Ուլյանով
Ռուսաստանցի դիվանագետը մեկնաբանել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2025 09:42 Asia/Tehran
  • Իրանի հետ միջուկային գործարքը ձախողվեց Արևմուտքի իռացիոնալ քայլերի պատճառով. Ուլյանով

Ռուսաստանցի դիվանագետը մեկնաբանել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։

Իրանի միջուկային գործարքի ձախողումը պայմանավորված էր Արևմուտքի իռացիոնալ գործողություններով, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

Դիվանագետը հայտարարել է, որ 2022 թվականի մարտից Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) արևմտյան մասնակիցները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, բազմաթիվ հիմնարար սխալներ են թույլ տվել, որոնք, ի վերջո, իրավիճակը փակուղի են մտցրել։

Նրա խոսքով՝ եվրոպացիները փաստացի հրաժարվել են միջուկային գործարքը վերականգնելու բանակցություններից դեռ 2022 թվականի գարնանը, մի քանի ամիս անց էլ նրանց օրինակին հետևել է ԱՄՆ-ն։

Դիվանագետը հիշեցրել է, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՀՀԳԾ–ի վերականգնման բանակցությունները վերջնական փուլ էին հասել։

Նա հավելել է, որ եվրոպացիները հետագայում էլ բազմիցս հրահրել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի սրում ՄԱԳԱՏԷ-ում։