Գրոսսի. Դիվանագիտությունն Իրանի դեպքում միակ կայուն ուղին է
https://parstoday.ir/hy/news/world-i238940-Գրոսսի._Դիվանագիտությունն_Իրանի_դեպքում_միակ_կայուն_ուղին_է
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նոր հարցազրույցում կոչ է արել վերադառնալ Իրանի հետ միջուկային բանակցություններին,  ընդունելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները հարվածել են Իրանի հետ դիվանագիտությանը։
(last modified 2025-11-07T13:31:35+00:00 )
Նոյեմբեր 07, 2025 17:01 Asia/Tehran
  • Գրոսսի. Դիվանագիտությունն Իրանի դեպքում միակ կայուն ուղին է
    Գրոսսի. Դիվանագիտությունն Իրանի դեպքում միակ կայուն ուղին է

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նոր հարցազրույցում կոչ է արել վերադառնալ Իրանի հետ միջուկային բանակցություններին,  ընդունելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները հարվածել են Իրանի հետ դիվանագիտությանը։

Tasnim  գործակալության փոխանցմամբ՝ Ռաֆայել Գրոսսին France 24-ին տված հարցազրույցում ասել է, որ դիվանագիտությունն Իրանի միջուկային ծրագրի դեպքում միակ կայուն լուծումն է։
Առանց դատապարտելու հունիսին Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները, Գրոսսին ասել է, որ այդ հարձակումները վնասել են Իրանի հետ դիվանագիտությանը։ Նա հավելել է. «Մենք պետք է վերադառնանք դիվանագիտությանը [Իրանի հետ]»։
Գրոսսին պնդել է, որ Նաթանզում, Սպահանում և Ֆորդոյում Իրանի հարստացման օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները վնասել են միջուկային տեխնոլոգիաները, բայց չեն ազդել երկրի միջուկային գիտելիքների վրա։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը, հիմնվելով չապացուցված պնդումների վրա, որոնք բխում են Սիոնիստական ռեժիմի և Արևմուտքի շահերից, ասել է որ Իրանը դեռևս ունի բավարար քանակությամբ բարձր հարստացված ուրան և տեխնիկական գիտելիքներ՝ մոտ ապագայում «միջուկային զենք» ստեղծելու համար։
Իրանի պաշտոնյաները բազմիցս քննադատել են Ռաֆայել Գրոսսիին՝ Իսրայելի պնդումների հիման վրա Թեհրանի դեմ միջուկային ծրագրի վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնելու համար: Թեհրանը պնդում է, որ գործակալության կողմնակալ հայտարարությունները հիմք են հանդիսացել Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների համար։
Գրոսսին ասել է․ «Իրանի արդյունաբերական և տեխնոլոգիական ենթակառուցվածքների վերականգնումը ժամանակ կպահանջի։ Փորձագետների գնահատականներով՝ Իրանից առնվազն մեկ տարի կպահանջվի»։ 
Նա հավելել է, որ Իրանի հարստացված ուրանը, որը մեծ մասամբ մնում է թիրախային վայրերում, «հնարավորություն կտա  մի քանի միջուկային զենք կառուցել»։
Գրոսսին ասել է, որ հունիսյան հարձակումներից հետո ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցությունը սահմանափակ է եղել, և Թեհրանը նվազեցրել է իր համագործակցությունը ՄԱԿ-ի մարմնի հետ՝ ներքին օրենսդրության միջոցով, սակայն  գործակալությունը դեռևս բանակցություններ է վարում Իրանի հետ։