Իրանը գործակալության հետ ցանկացած համագործակցություն պայմանավորել է Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ
«Ալ-Մայադին» գործակալությունը հաղորդում է, որ ստացել է Իրանի միջուկային ծրագրի, Թեհրանի ու գործակալության միջև համագործակցության ներկայիս մակարդակի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի նոր զեկույցի պատճենը։
ILNA-ի փոխանցմամբ՝ «Ալ-Մայադինը» հայտնել է, որ ստացել է Իրանի միջուկային ծրագրի, Թեհրանի ու գործակալության միջև համագործակցության ներկայիս մակարդակի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի նոր զեկույցի պատճենը։
Զեկույցում, որը վերաբերվում է Իրանի կողմից Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի և միջուկային ծրագրի վերաբերյալ Կահիրեի համաձայնագրի պահպանմանը, նշվում է, որ Թեհրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին, որ կազմակերպության հետ ցանկացած համագործակցություն կախված է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի որոշումից։
Զեկույցում նաև նշվում է, որ գործակալությունը կորցրել է Իրանի հայտարարագրված միջուկային նյութերի պաշարների վերաբերյալ «տեղեկատվության շարունակականությունը» և այլևս չի կարողանում ստուգել դրանց կարգավիճակը։
Առանց Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի ապօրինի գործողությունների մասին հիշատակելու, զեկույցում նշվում է, որ Իրանի կողմից արտադրված և կուտակված բարձր հարստացված ուրանի ճշգրիտ քանակը ստուգելու ՄԱԳԱՏԷ-ի անկարողությունը լուրջ մտահոգության պատճառ է։