ԱՄՆ-ն վերաձևակերպո՞ւմ է Սիրիայում իր ազդեցության ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i239288-ԱՄՆ_ն_վերաձևակերպո_ւմ_է_Սիրիայում_իր_ազդեցության_ծրագիրը
2024 թվականի դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումից հետո, Սիրիայում ԱՄՆ ներկայությունը մտել է նոր փուլ, և Վաշինգտոնը փորձում է վերաձևակերպել իր ազդեցության ծրագիրը։ Նախորդ տարիներին ԱՄՆ-ն իր ներկայությունն արդարացնում էր ԻԼԻՊ-ի դեմ պայքարով, բայց իրականում ստեղծել էր ռազմաբազաների ցանց՝ Սիրիայի էներգետիկ ռեսուրսները վերահսկելու, սահմանները կառավարելու և նոր քաղաքական-անվտանգային հավասարակշռություններ ձևավորել նպատակով։
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Նոյեմբեր 16, 2025 06:51 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն վերաձևակերպո՞ւմ է Սիրիայում իր ազդեցության ծրագիրը

2024 թվականի դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումից հետո, Սիրիայում ԱՄՆ ներկայությունը մտել է նոր փուլ, և Վաշինգտոնը փորձում է վերաձևակերպել իր ազդեցության ծրագիրը։ Նախորդ տարիներին ԱՄՆ-ն իր ներկայությունն արդարացնում էր ԻԼԻՊ-ի դեմ պայքարով, բայց իրականում ստեղծել էր ռազմաբազաների ցանց՝ Սիրիայի էներգետիկ ռեսուրսները վերահսկելու, սահմանները կառավարելու և նոր քաղաքական-անվտանգային հավասարակշռություններ ձևավորել նպատակով։

 Սիրիայի, Հորդանանի և Իրաքի սահմաններին գտնվող Ալ-Թանֆ բազայից մինչև Եփրատից արևելք և Սիրիայի հյուսիսային հատվածում գտնվող մի շարք բազաներ, բոլորը ԱՄՆ ռազմական ներկայությունը ամրապնդելու ռազմավարության մաս են կազմում։  
2024 թվականի դեկտեմբերի 8-ի զարգացումներից և Վաշինգտոնի հետ Սիրիայի նոր կառավարության մերձեցումից հետո ԱՄՆ դերը դարձել է ավելի ակնառու։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն անմիջականորեն ներգրավված է Սիրիայի անվտանգության հարցերի կառավարման մեջ։ Վերջին հաղորդագրությունները վկայում են, որ ԱՄՆ-ն ձգտում է մեծ բազա հիմնել Պալմիրայում կամ Ալ-Սին օդանավակայանի մոտակայքում։ Այս քայլը վկայում է, որ սկսվել է Սիրիայում ԱՄն-ի ներկայության և ազդեցության վերաձևավորման նոր փուլ։