Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպում է եղել. ինչ են քննարկել
https://parstoday.ir/hy/news/world-i239374-Հայաստանի_և_Ադրբեջանի_խորհրդարանական_պատվիրակությունների_հանդիպում_է_եղել._ինչ_են_քննարկել
Ստամբուլում այսօր կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև: Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպումը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում է եղել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2025 12:18 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպում է եղել. ինչ են քննարկել

Ստամբուլում այսօր կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև: Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպումը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում է եղել։

«Հանդիպման ընթացքում կողմերըկարծիքներ են փոխանակել Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաև գործընթացին՝ երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարեւորության վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջեւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում խորհրդարանների դերին: Հանդիպման մասնակիցները կարևորել են միջազգային կազմակերպություններում խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության ստեղծումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում հոկտեմբերի 21–ին հանդիպել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ և քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։