Եվրոպայի կանաչ վարագույրի հետևում. թափոնների արտահանում Աֆրիկա
Ըստ վերջին տվյալների՝ Եվրոպայի էլեկտրոնային և արդյունաբերական թափոնների մի մասը ուղարկվում է աֆրիկյան երկրներ՝ մայրցամաքում վերամշակվելու փոխարեն։ Այս տեղեկատվությունը մտահոգություններ է առաջացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության և առողջության վերաբերյալ։
Pars Today-ը, հղում անելով Radio France Internationale-ին, հաղորդում է, որ չօգտագործվող սառնարանների, մարտկոցների և օդն աղտոտող ավտոմեքենաների մասերի զգալի ծավալ փաթեթավորվում է եվրոպական նավահանգիստներում, այդ թվում՝ Հավրում, և «արտահանում» անվան տակ տեղափոխվում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մալին, Նիգերիան և Կոտ դ'Իվուարը։ Սա այն դեպքում, երբ այս սարքավորումներից շատերը չեն համապատասխանում անվտանգ տեղափոխման համար անհրաժեշտ չափանիշներին և գործնականում մտնում են աֆրիկյան բնապահպանական ցիկլ՝ որպես թափոն։
Մասնագետները նշում են, որ Եվրոպան վերջին տարիներին հայտարարել է, թե բարելավել է իր օդի որակը՝ մշակելով կանաչ քաղաքականություն և նվազեցնելով աղտոտվածությունը. սակայն այս «մաքրության» զգալի մասը ձեռք է բերվել շրջակա միջավայրի բեռը աշխարհի այլ տարածաշրջաններ տեղափոխելու շնորհիվ։
Բնապահպանները կարծում են, որ այս միտումը, կայուն զարգացում ստեղծելու փոխարեն, աղտոտվածությունը տեղափոխում է մեկ մայրցամաքից մյուսը, ինչի հետևանքով աֆրիկյան երկրները բախվում են թափոնների վտանգավոր հետևանքների հետ՝ չուեննալով արդյունաբերական վերամշակման օբյեկտներ։