Վերլուծություն՝ Արևմտյան կապիտալիզմը և մարդկային արժեքների փլուզումը
https://parstoday.ir/hy/news/world-i239448-Վերլուծություն_Արևմտյան_կապիտալիզմը_և_մարդկային_արժեքների_փլուզումը
Արևմտյան կապիտալիզմը, հատկապես ԱՄՆ-ում և Եվրոպայում, ոչ միայն գրավել է համաշխարհային տնտեսությունը, այլև փլուզել է հասարակությունների բարոյական և մարդկային արժեքները: Համակարգը, որը անհատական շահույթը գերադասում է ամեն ինչից, անտեսում է բարոյականությունն ու արդարությունը և մարդուն վերածում «տնտեսական գործիքի», հանգեցրել է միայն բարոյական ճգնաժամի, ուրիշների նկատմամբ անտարբերության և սոցիալական համերաշխության թուլացման:
(last modified 2025-11-19T13:08:49+00:00 )
Նոյեմբեր 19, 2025 16:38 Asia/Tehran
  • Վերլուծություն՝ Արևմտյան կապիտալիզմը և մարդկային արժեքների փլուզումը

Արևմտյան կապիտալիզմը, հատկապես ԱՄՆ-ում և Եվրոպայում, ոչ միայն գրավել է համաշխարհային տնտեսությունը, այլև փլուզել է հասարակությունների բարոյական և մարդկային արժեքները: Համակարգը, որը անհատական շահույթը գերադասում է ամեն ինչից, անտեսում է բարոյականությունն ու արդարությունը և մարդուն վերածում «տնտեսական գործիքի», հանգեցրել է միայն բարոյական ճգնաժամի, ուրիշների նկատմամբ անտարբերության և սոցիալական համերաշխության թուլացման:

ԱՄՆ-ն, որպես այս կապիտալիստական մոդելի ռահվիրա, աշխարհը տարել է դեպի անողոք մրցակցություն և շահագործում՝ ազատության և անհատականության կարգախոսով։ Այս երկրում տնտեսական շահույթը բարձրագույն արժեք է, և տնտեսական որոշումների համար բարոյական չափանիշ չկա. աշխատանքի շահագործումից և այլ երկրների ռեսուրսների թալանից մինչև ազգերի ներքին քաղաքականությանը միջամտելը, ամեն ինչ արվում է ամերիկյան շահերը պաշտպանելու համար։ Եվրոպան, ընդօրինակելով նույն մոդելը, սահմանափակել է իր տնտեսական և մշակութային քաղաքականությունը կապիտալիստների օգտին և զոհաբերել բարոյական արժեքները՝ մարդկային արժեքները պահպանելու փոխարեն։
Այս համակարգի ակնհայտ հետևանքներից մեկը ծայրահեղ ինդիվիդուալիզմի խթանումն ու սոցիալական համերաշխության նվազումն է: ԱՄՆ-ում և արևմտյան երկրներում մարդիկ հետապնդում են անձնական շահեր՝ իրենց սոցիալական պատասխանատվությունը լուրջ չընդունելու փոխարեն: Այս իրավիճակը ոչ միայն մարդկային հարաբերությունները վերածել է գործիքային և շահույթի վրա կենտրոնացած հարաբերությունների, այլև թուլացրել է հանրային վստահության և սոցիալական արդարության հիմքերը: Օգնելու և համագործակցելու փոխարեն՝ նման հասարակություններում մարդիկ պարզապես ձգտում են մրցակցության և մեծացնում են իրենց հարստությունը:
Ծայրահեղ սպառողականությունն արևմտյան կապիտալիզմի մյուս եհտևանքն է: Մարդկանց արժեքը որոշվում է նրանց հարստությամբ և գնողունակությամբ, իսկ բարոյական կամ հոգևոր առաքինությունները գործնականում անարժեք են դարձել: Այս նյութապաշտ մշակույթը, բացի շրջակա միջավայրին և բնական պաշարներին վնաս հասցնելուց, մարդկային բարոյականությունը նսեմացրել է մինչև հնարավորինս մակերեսային մակարդակ: Նման հասարակություններում երեխաներն ու ապագա սերունդները ծնվում են շահույթ փնտրելու և սպառողականության օրինաչափությամբ և չեն ունենա սոցիալական պատասխանատվության և մարդկային արդարադատության մասին որևէ պատկերացում:
Կենտրոնանալով անհատական շահույթի վրա և հրաժարվելով բարոյականությունից՝ Արևմուտքը մտածում է միայն իր տնտեսական զարգացման մասին՝ առանց հաշվի առնելու իր գործողությունների մարդկային և սոցիալական հետևանքները: ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությունը, միջնորդավորված պատերազմները և անկախ ժողովուրդների  վրա տնտեսական ճնշումն այս մոտեցման հստակ օրինակներն են: Մինչ նրանք քարոզում են մարդու իրավունքներ և ազատություն, նրանց իրական գործողությունները ցույց են տալիս, որ քաղաքական և տնտեսական շահերը գերակա են ցանկացած մարդկային արժեքի նկատմամբ:
Ի վերջո, արևմտյան կապիտալիզմը ոչ միայն իր սեփական հասարակությունը մղել է բարոյական ճգնաժամի, այլև վնասում է այլ երկրներին: Մարդկային արժեքների փլուզումը, սոցիալական համերաշխության թուլացումը, բռնության և անվստահության տարածումը շահույթը բարոյականությունից վեր դասող համակարգի բնական հետևանքներն են: Տնտեսագիտության և բարոյականության միջև փոխհարաբերությունների վերանայումը, արդարության և սոցիալական պատասխանատվության վերականգնումը այս փլուզմանը դիմակայելու և կայուն ու մարդասիրական հասարակություն ստեղծելու միակ միջոցն է։