Ի՞նչ նպատակ է հետապնդում Թրամփը՝ Իրանի հետ բանակությունների մասին հայտարարելով
https://parstoday.ir/hy/news/world-i239540-Ի_նչ_նպատակ_է_հետապնդում_Թրամփը_Իրանի_հետ_բանակությունների_մասին_հայտարարելով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Իրանի հետ երկխոսության գործընթաց է սկսվել»։ Սակայն Իրանի ԱԳՆ-ն անմիջապես հերքել է այս հայտարարությունը։
(last modified 2025-11-22T06:53:06+00:00 )
Նոյեմբեր 22, 2025 10:23 Asia/Tehran
  • Ի՞նչ նպատակ է հետապնդում Թրամփը՝ Իրանի հետ բանակությունների մասին հայտարարելով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Իրանի հետ երկխոսության գործընթաց է սկսվել»։ Սակայն Իրանի ԱԳՆ-ն անմիջապես հերքել է այս հայտարարությունը։

ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցային գործընթաց չկա:   Թրամփի այս պնդումը համարվում է  արտաքին քաղաքականության մեջ նրա կողմից կիրառվող մոդելի օրինակ:
Վերջին մի քանի տարիներին Թրամփը բազմիցս խոսել է  իրականությանը չհամապատասխանող արտաքին նվաճումների մասին, որոնք ներկայացվել են նաև ԶԼՄ-ներում։ 
«Կորեական խաղաղության» մասին աղմուկը, Արևմտյան Ասիայի պատերազմների ավարտի մասին պնդումը կամ Աբրահամի համաձայնագրերի որպես հիմնարար փոփոխության ներկայացումը նրա կողմից խորհրդանշական հաղթանակներ ստեղծելու ջանքերի օրինակներ են: Վերլուծաբանները կարծում են, որ Իրանի հետ բանակցությունների մասին հայտարարությունը նույնպես տեղավորվում է այս շրջանակում, ինչը համարվում է փորձ՝ ցույց տալու, որ իրավիճակը վերահսկողության տակ է և ամրապնդելու իր քաղաքական դիրքերը այն իրավիճակում, երբ նրա ներքին ժողովրդականությունը նվազել է: 
Ավելին՝ Թրամփի մեդիակենտրոն անհատականությունը, որը միշտ պետք է լինի ուշադրության կենտրոնում, նրան դրդում է բարձրացնել այնպիսի հարցեր, որոնք թույլ են տալիս տարածել անհիմն լուրեր տարածել: 
Հայտարարության ժամանակը նույնպես ուշագրավ է. Մոհամմեդ բին Սալմանի ներկայությունը Վաշինգտոնում Թրամփի համար հնարավորություն ստեղծեց կրկին Իրանին վերադարձնել տարածաշրջանային քննարկումների կենտրոն և ամերիկյան լրատվամիջոցներում ձևացնել, թե ինքը դեռևս Արևմտյան Ասիայի գլխավոր խաղացողն է։
Տարածաշրջանային մակարդակում այս պնդումն ունի նաև մեկ այլ գործառույթ: Քանի որ Սաուդյան Արաբիան շարժվում է դեպի լարվածության թուլացում, Թրամփը փորձում է ԱՄՆ ավանդական դաշնակիցներին փոխանցել այն ուղերձը, թե  Իրանի գործը դեռևս Վաշինգտոնի վերահսկողության տակ է, և որ տարածաշրջանային անվտանգության հավասարումներում ԱՄՆ-ի դերը չի թուլացել։
Եվ վերջապես, այս հայտարարությունը կարող է լինել Իրանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու փորձ. մեթոդ, որը նախկինում նկատվել է Թրամփի վարչակազմում՝ անհիմն հայտարարություններով Թեհրանին ստիպել արձագանքել ԶԼՄ-երում։