ԱՄՆ. ցուցադրական ուժից մինչև ներքին փխրունություն
https://parstoday.ir/hy/news/world-i239692-ԱՄՆ._ցուցադրական_ուժից_մինչև_ներքին_փխրունություն
Modern Diplomacy կայքը հրապարակել է հոդված, որում նշվում է, որ Սպիտակ տան հզորության ցուցադրությունների կուլիսներում, առավել քան երբևէ, ակնհայտ են կառուցվածքային թերությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2025 06:33 Asia/Tehran
  • ԱՄՆ. ցուցադրական ուժից մինչև ներքին փխրունություն

Modern Diplomacy կայքը հրապարակել է հոդված, որում նշվում է, որ Սպիտակ տան հզորության ցուցադրությունների կուլիսներում, առավել քան երբևէ, ակնհայտ են կառուցվածքային թերությունները:

 

Կայքը գրել է, որ ԱՄՆ-ի հզորության ներկայացման և Վաշինգտոնի կառավարելու իրական կարողության միջև առաջացել է ընդլայնվող անջրպետ, որը սրվել է ներքին անվստահության, բյուջեի պակասի և ինստիտուցիոնալ քաոսի պատճառով:
Հոդվածագիրը նշել է, որ դաշնային կառավարության աննախադեպ փակումը համարվում է կառավարման կարողությունների քայքայման նշան. մի իրադարձություն, որը չի թաքցրել կառուցվածքային ճաքերը նույնիսկ կառավարության վերաբացումից հետո: 
Կայքը նշում է, որ հակառակ «ԱՄՆ-ն կրկին մեծ դարձնենք» կարգախոսի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույսը դրել է այնպիսի կառույցների վրա, որոնք ներկայումս տառապում են ինստիտուցիոնալ թուլությունից և վստահության ճգնաժամից։
Արդյունքում, Վաշինգտոնն իր արտաքին քաղաքականության մեջ ավելի շատ հույսը դնում է մարտավարական ճգնաժամերի ստեղծման, քան երկարաժամկետ ռազմավարության վրա. Թրամփի երկարատև ուղևորությունը Հարավարևելյան Ասիա, առևտրային համաձայնագրերը և Չինաստանի հետ մեկ տարվա հրադադարը որակվել են որպես «արհեստական շնչառություն», այլ ոչ թե իրական վերածննդի նշաններ։

Չինաստանը և ամերիկյան մեղմ ուժի քայքայումը 
Հոդվածում նշվում է, որ Չինաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերն այնպիսի ոլորտներում, ինչպես դեղագործությունը, կիսահաղորդիչները և լիթիումային մարտկոցները, և  մեկ տարվա հրադադարը չի փոխի մրցակցության վիճակը։ Կայքն անդրադարձել է Վենեսուելայի, Կոլումբիայի և Նիգերիայի դեմ Թրամփի վերջին սպառնալիքներին, նշելով, որ դա «ցուցադրական դոկտրին է», որն ուղեկցվում է ռազմական ժեստերով, բայց ցույց է տալիս Վաշինգտոնի խորը թուլությունը։
Անդրադառնալով Սիրիայի նախագահ Մոհամմեդ ալ-Ջոլանիի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի Վաշինգտոն կատարած այցերին, կայքը գրել է, որ Սպիտակ տունն անկարող է առաջ մղել լուրջ նախաձեռնություններ՝ ինստիտուցիոնալ խառնաշփոթի և ֆինանսական սահմանափակումների պատճառով։ 
Հոդվածագիրը եզրակացրել է, որ «ԱՄՆ-ն կրկին մեծ դարձնենք» կարգախոսի և երկրի իրականության միջև հակասությունն ավելի ակնհայտ է դարձել, քան երբևէ, և Վաշինգտոնի կառավարման ճգնաժամը վերածվել է աշխարհաքաղաքական ճգնաժամի։