Թայվանը դժգոհ է ամերիկյան ընկերությունից F-16 կործանիչների մատակարարման ուշացման պատճառով
Pars Today - Թայվանի պաշտոնյաները դժգոհություն և մտահոգություն են հայտնել ամերիկյան ընկերության կողմից 8 միլիարդ դոլար արժողությամբ 66 նոր F-16 կործանիչների մատակարարման ուշացման վերաբերյալ։
Պեկինի աճող ռազմական հզորությամբ մտահոգված Թայվանը դժգոհ է սպառազինության, այդ թվում՝ կղզու ամենակարևոր միջազգային աջակից և զենքի մատակարար Lockheed Martin ընկերության կողմից արտադրված F-16 կործանիչների նոր շարքի մատակարարման ուշացումներից։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Lockheed Martin-ը հայտարարել է, որ փորձում է արագացնել Թայվան F-16V կործանիչների մատակարարումը , որը հետաձգվել է։ F-16V կործանիչներն ունեն առաջադեմ էլեկտրոնային, սպառազինական և ռադարային համակարգեր՝ չինական ռազմաօդային ուժերին, այդ թվում՝ J-20 ռադարախույս կործանիչին ավելի լավ դիմակայելու համար։