Ռուսաստանը և Հնդկաստանը ձգտում են տեղայնացնել միջուկային վառելիքի արտադրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i240064-Ռուսաստանը_և_Հնդկաստանը_ձգտում_են_տեղայնացնել_միջուկային_վառելիքի_արտադրությունը
Pars Today -«Ռոսատոմ»-ի գործադիր տնօրենը հայտարարել է, որ ռուսական միջուկային ընկերությունը բանակցություններ է վարում իր հնդիկ գործընկերների հետ Հնդկաստանում միջուկային վառելիքի արտադրությունը տեղայնացնելու հնարավորության վերաբերյալ։
(last modified 2025-12-06T11:27:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2025 14:57 Asia/Tehran
  • Ռուսաստանը և Հնդկաստանը ձգտում են տեղայնացնել միջուկային վառելիքի արտադրությունը

Pars Today -«Ռոսատոմ»-ի գործադիր տնօրենը հայտարարել է, որ ռուսական միջուկային ընկերությունը բանակցություններ է վարում իր հնդիկ գործընկերների հետ Հնդկաստանում միջուկային վառելիքի արտադրությունը տեղայնացնելու հնարավորության վերաբերյալ։

Ռուսաստանի «Առաջին ալիք»-ին  տված հարցազրույցում «Ռոսատոմ»-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևն ասել է. «Մեր նպատակը կախվածություն ստեղծելը չէ, այլ Հնդկաստանում արտադրությունը, այդ թվում՝ միջուկային վառելիքի արտադրությունը հնարավորինս տեղայնացնելն է։ Այս հարցը քննարկման փուլում է»։ Նա նաև նշել է, որ «Ռոսատոմ»-ը Հնդկաստանի հետ ստորագրել է «փոխըմբռնման հուշագիր նոր ատոմակայանների կառուցման, ցածր սպառողականությամբ բլոկների ստեղծման և ընդլայնման, ինչպես նաև վառելիքի ցիկլի լայն հնարավորությունների տեղայնացման գործում հնդիկ գործընկերների հետ համագործակցության վերաբերյալ»։