Մեկնաբանություն - ԱՄՆ-ի ատոմային ռումբերի թաքնված ժառանգությունը
https://parstoday.ir/hy/news/world-i240846-Մեկնաբանություն_ԱՄՆ_ի_ատոմային_ռումբերի_թաքնված_ժառանգությունը
Գիտեի՞ք, որ ԱՄՆ-ի միջուկային ռումբերից տուժել է ոչ միայն Ճապոնիան, այլ նաև այլ երկրներ։
(last modified 2025-12-26T12:15:42+00:00 )
Դեկտեմբեր 26, 2025 15:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԱՄՆ-ի ատոմային ռումբերի թաքնված ժառանգությունը

Գիտեի՞ք, որ ԱՄՆ-ի միջուկային ռումբերից տուժել է ոչ միայն Ճապոնիան, այլ նաև այլ երկրներ։

Գիտեի՞ք, որ ԱՄՆ-ի միջուկային ռումբերից տուժել է ոչ միայն Ճապոնիան, այլ նաև այլ երկրներ։1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիման, իսկ երեք օր անց՝ Նագասակին, ենթարկվեցին հարձակման ատոմային ռումբերով, ինչն ավերածություններից և աղտոտումից բացի հանգեցրեց 220 հազար մարդու մահվան և տասնյակ հազարավորների մահվան ու խեղման՝ ժամանակի ընթացքում։

Սակայն Ճապոնիան միակ երկիրը չէր, որի դեմ նման զենք կիրառվեց։Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և Սառը պատերազմի տարիների սպառազինությունների մրցավազքի ընթացքում, տարբեր երկրներում ԱՄՆ միջուկային զենքերը վթարվել են։1966 թվականին, Իսպանիայի Պալոմարես քաղաքում վառելիքի լիցքավորման առաքելության ժամանակ, ԱՄՆ B-52 ռմբակոծիչը բախվեց տանկերի հետ։

Ռումբերը ԱՄՆ «միջուկային պարեկության» քաղաքականության մի մասն էին կազմում՝ Խորհրդային Միությանն իր ուժը ցուցադրելու համար։Դեպքի հետևանքով Իսպանիայի հողի վրա նետվեց չորս միջուկային ռումբ։ Երկուսը հայտնաբերվեցին չպայթած,սակայն երկուսից պլուտոնիում էր արտահոսել՝ առաջացնելով հողի, գյուղատնտեսական հողերի և շրջակա միջավայրի լայնածավալ աղտոտում։1968 թվականին նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել Գրենլանդիայում.չորս միջուկային ռումբ կրող մեկ այլ B-52 ռմբակոծիչ վթարի է ենթարկվել՝ առաջացնելով Արկտիկայի ջրերի ռադիոակտիվ աղտոտում,մինչդեռ Դանիայի կառավարությունը տեղյակ չէր, որ զենքերը անցնում էին իր տարածքով։958 թվականին, Մարոկկոյում ռմբակոծիչի հրդեհի հետևանքով, ավիաբազայի շրջակայցում տարածվել է պլուտոնիում։

1965 թվականին Ֆիլիպինյան ծովում վթարի ենթարկված ամերիկյան կործանիչը կրում էր ակտիվ միջուկային ռումբ։ Ռումբը գտնվեց օվկիանոսի մակերևույթից 16 հազար ոտնաչափ խորության վրա։Այս դեպքը գաղտնի էր պահվում ավելի քան երկու տասնամյակ։Երեք տարի անց «Սկորպիոն» միջուկային սուզանավը անհետացավ Ատլանտյան օվկիանոսում՝ անձնակազմի 99 անդամով և երկու միջուկային մարտագլխիկներով։

1980 թվականին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը խոստովանեց, որ 1950 թվականից ի վեր տեղի է ունեցել առնվազն 32 լուրջ միջուկային վթար։Այս վիճակագրությունը առաջ է քաշում մի հիմնարար հարց.Այս զենքերից քանի՞սն են դեռևս թաղված գետնի տակ, օվկիանոսի խորքերում կամ բնության մեջ, և դրանց հետևանքների ո՞ր մասն է դեռևս գաղտնի պահվում։