Ռուսաստան. Մենք դեմ ենք Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ցանկացած փորձին
https://parstoday.ir/hy/news/world-i241062-Ռուսաստան._Մենք_դեմ_ենք_Իրանի_դեմ_պատժամիջոցները_վերականգնելու_ցանկացած_փորձին
Pars Today - Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին ասել է. «Մենք Անվտանգության խորհրդում դեմ կարտահայտվենք 2015 թվականի 2231 բանաձևով չեղարկված Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեխանիզմների վերականգնման ցանկացած փորձին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2026 12:21 Asia/Tehran
  • ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկի
    ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկի

Pars Today - Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին ասել է. «Մենք Անվտանգության խորհրդում դեմ կարտահայտվենք 2015 թվականի 2231 բանաձևով չեղարկված Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեխանիզմների վերականգնման ցանկացած փորձին»։

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը TASS լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հավելել է. «Ռուսաստանը մտադիր է կանխել Իրանի դեմ պատժամիջոցների մեխանիզմների վերականգնումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, քանի որ Եվրոպական եռյակի երկրները, այդ թվում՝ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, կորցրել են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված «ձգանի» (Snapback) պատժամիջոցների մեխանիզմn օգտագործելու իրավունքը»։ Նա նշել է. «Մեզ և մեր համախոհների համար 2231 բանաձևի ժամկետը լրացել է 2025 թվականի սեպտեմբերի 18-ին: